Արցախի զորամասերից ահազանգում են՝ ստիպում են գումար փոխանցել. Ժամանակ
Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Հեռուստամարաթոնը կազմակերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը:
Մինչդեռ Արցախի զորամասերից մեզ ահազանգում են, որ զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սպաների պարտադիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային ծառայողներինը՝ 1000, ժամկետային զինծառայողներինը՝ 100 դրամ: Մեր տեղեկություններով՝ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում: Արցախում ծառայող զինվորները և սպաները, գտնվելով առաջնագծում, արդեն հայրենիքին հանգանակել են ամենաթանկը՝ իրենց կյանքը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: