30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր Թագավորը Քրիստոսն է, ձերը՝ Նիկոլը, որ ասես ուզում է Քրիստոսի տեղն էլ բռնել

Մարդիկ կան, որ երբ Քրիստոս ենք քարոզում, վրդովվում են, թե՝ էլի Նիկոլի դեմ խոսեց: Ինչի՞ Նիկոլը հակաքրիստո՞սն է, ինչ է, որ վնասվում է Քրիստոնեության քարոզներից: Նախորդ իշխանությունների ժամանակ միթե նույնը չէինք քարոզում, և թերևս, ավելի խիստ շեշտադրումներով:

Եվ որևէ ղեկավարի համար այնքան չենք աղոթել, քան Նիկոլի, հանուն մեր Հայրենիքի տեսլականի՝ Քրիստոնյա Հայաստանի: Մենք քաղաքական գործիչներ չենք և չենք էլ կամենում լինել, քանի որ այս աշխարհը դատապարտված է կործանման:

Այս աշխարհից դուրս գալ է պետք՝ Քրիստոսի մոտ, ապրելու համար: Բանն այն է, որ՝ մեր Թագավորը Քրիստոսն է, ձերը՝ Նիկոլը, որ ասես ուզում է Քրիստոսի տեղն էլ բռնել՝ յուր փառասիրությունը բավարարելու, դրան հագուրդ տալու համար, մի բան, որ անհեթեթ է դուրս բերելու Աստված:
Սատանայից է նախ սոցիալականի որոնելը: Աստծո կարգադրությունը աշխարհին, կյանք ունենալու համար՝ այլ է.

-Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը և նրա արդարութիւնը, և այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ: Այսուհետև հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետև վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար:- Խրատել է Հիսուս, Աստծո Որդին:

Մաքսիմ Ոսկանյան

գրող, հրապարակախոս

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ