23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Կառավարությունը մի կերպ է կանխել սահման մեկնած ոստիկանների բունտը. Հրապարակ

Մենք գրել էինք, որ ոստիկանության ներքին զորքերում ծառայող ոստիկանները չէին համակերպվում 15 օրով հայ-ադրբեջանական սահման մեկնելու հետ, ավելին՝ նրանց մի քանի ամիս է, ինչ չէին վճարում 32 հազար հավելյալ գումարը՝ սահմանում ծառայություն իրականացնելու համար։ Մենք տեղեկացանք, որ արդեն երեկ ոստիկանների բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխան գումարը։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է նախըտրական այս գործընթացների հետ, […]

«Սասնա ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արթիկում հնչեցրած հայտարարության մասին

Երեկ՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ: Մեզ համար խիստ տարակուսելի […]

ՀՀԿ-ի գյուղապետերը ՔՊ-ի համար են «տասովկա» անում.. Հրապարակ

Տարբեր մարզերի գյուղապե­տերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երևանից հրահանգ­ներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են և զգուշացնում՝  եթե իրենց նախա­տեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթո­ռը «ականջի հետևում կտեսնեն»: Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին: Բնականաբար, ամենից ակ­տիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է և «Իմ քայլը» դաշինքի […]

Քարոզչական սուտը՝ ստի վրա. Հայոց աշխարհ

Ըստ էության, խախտելով արդար մրցակցության չափանիշները, իշխող «հեղափոխական ռեժիմը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած «Իմ քայլի», քարոզարշավն սկսեց նոյեմբերի 24-ին՝ համաքաղաքային քայլերթով:    Այդ օրը, մոտ 10 ժամ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրա մի քանի հարյուր, առանձին դրվագներում՝ հազար կողմնակիցներ քայլեցին մայրաքաղաքում, ոստիկանների, լրագրողների, շտապ բուժօգնության հերթապահ-բրիգադների ուղեկցությամբ: Անցան մոտ 35 կիլոմետր, գուցե քիչ ավելի: […]

Առաջին տեղերը, ամենաբարձր պաշտոններն ու պատիվները ցանկանալիս

[…] Առաջին տեղերը, ամենաբարձր պաշտոններն ու պատիվները ցանկանալիս՝ Հակոբոս և Հովհաննես երկու եղբայրները ցանկանում էին, իմ կարծիքով, իշխանություն ունենալ ուրիշների վրա։ Դրա համար է Հիսուսը հակառակվում նրանց պահանջին։ Մերկացնում է նրանց ծածուկ մտքերը, ասելով. «Ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, թող որ բոլորի ծառան լինի»։ Այսինքն. «Եթե ձգտում եք առաջին տեղին ու ամենամեծ պատիվներին, […]

Լսի՛ր, տես քեզ ինչ եմ ասում Արայիկ. Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իմ քաղաքական կոռեկտությունը ու հանրային դեմքին վայել պատասխանը շփոթեց թուլության հետ ու իրեն թույլ տվեց տղամարդուն ոչ վայել պահվածք, այս անգամ արդեն Հանրայինի եթերում անդրադառնալ իմ տղաներին և ևս մեկ անգամ իր քաղաքական բանավեճը իրականացնել օգտագոծելով իմ երեխաների անունը։ Լսիր՛, տես քեզ ինչ […]

«Սթափվե՛ք, տղանե՛ր». Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր ՀՀ Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում […]

Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը քննադատել է Սասուն Միքայելյանին քննադատողներին

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության  է ենթարկել Սասուն Միքայելյանին քննադատողներին՝ հորդորելով չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել «քիթները խոթել քաղաքականության մեջ»: «Չեմ հասկանում ոմանց ոգևորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Իհարկե, Սասուն Միքայելյանն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ ու ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, և ինքն էլ ուղղեց […]

Հանգիստ և խաղաղ քունը կենսական նշանակություն ունի

Քունը միայն մեր առօրյա լարված և աղմկալի կյանքից հանգստանալու միջոց չէ: Հանգիստ և խաղաղ քունը նույնքան անհրաժեշտ է մեր առողջությանը, որքան, օրինակ, ճիշտ սննդակարգը կամ սպորտը: Այս մասին տեղեկացնում է southtownstar.suntimes.com-ը: Դժբախտաբար, ավելի քան 35 միլիոն ամերիկացիներ գիշերը պայքարում են քնելու համար: Եթե անքնությունը ժամանակավոր է, նորմալ ռեժիմին վերադառնալն այնքան էլ դժվար չէ: Սակայն քրոնիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի