04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հանգիստ և խաղաղ քունը կենսական նշանակություն ունի

Քունը միայն մեր առօրյա լարված և աղմկալի կյանքից հանգստանալու միջոց չէ: Հանգիստ և խաղաղ քունը նույնքան անհրաժեշտ է մեր առողջությանը, որքան, օրինակ, ճիշտ սննդակարգը կամ սպորտը: Այս մասին տեղեկացնում է southtownstar.suntimes.com-ը:

Դժբախտաբար, ավելի քան 35 միլիոն ամերիկացիներ գիշերը պայքարում են քնելու համար: Եթե անքնությունը ժամանակավոր է, նորմալ ռեժիմին վերադառնալն այնքան էլ դժվար չէ: Սակայն քրոնիկ անքնությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ. դրանցից մեկն էլ գիշերները խռմփացնելն է: Դա ավելի շատ պատահում է տղամարդկանց և ավել քաշ ունեցող մարդկանց մոտ:

Եթե մարդը բարձր խռմփացնում է, դա այնքան էլ անվտանգ չի, քանի որ այդ ժամանակ նա կարող է չշնչել 10 և ավել վայրկյաններ, ինչը վնաս է առողջությանը: Նման դեպքերում հարկավոր է դիմել բժշկի:

Անքնությունը բուժելու համար անհրաժեշտ է պակասեցնել կոֆեինը, քնից առաջ տաք լոգանք ընդունել կամ հանգստացնող վարժություններ կատարել: Ոտքերին տաք կամ սառը թրջոցներ դնելը նույնպես կարող է հանգստացնել: Իսկ դեղորայքն ավելի բարդ դեպքերի համար է նախատեսված:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ