03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լսի՛ր, տես քեզ ինչ եմ ասում Արայիկ. Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իմ քաղաքական կոռեկտությունը ու հանրային դեմքին վայել պատասխանը շփոթեց թուլության հետ ու իրեն թույլ տվեց տղամարդուն ոչ վայել պահվածք, այս անգամ արդեն Հանրայինի եթերում անդրադառնալ իմ տղաներին և ևս մեկ անգամ իր քաղաքական բանավեճը իրականացնել օգտագոծելով իմ երեխաների անունը։

Լսիր՛, տես քեզ ինչ եմ ասում Արայիկ, եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր որևէ տեղ որևէ առիթով ու որևէ ձևաչափով մեջբերել իմ երեխաների անունները, խոսել իմ երեխաների մասին ու փորձել նրանց «օգտագործել» քո ելույթներում ու քաղաքական նպատակներով, այդ անգամ արդեն քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը նույնիսկ քեզ չի օգնի։

Երևի դու երկու անգամից էլ չես հասկանում… առաջինը երբ, ես շատ քաղաքավարի քեզ զգուշացրեցի, մի անգամ էլ՝ տիկին Աննա Հակոբյանը իր գրառմամբ անուղղակի հասկացրեց, որ երեխաներին պետք չի խառնել այս ամենին։

Դե ես մեծ հույս ունեմ, որ դու այնքան խոհեմություն կունենաս, որ երրորդ անգամ այս սխալը չես կատարի։

Թե որ դպրոցում պետք է սովորեն իմ երեխաները դա որոշում է նրանց հայր Արմենը ու ոչ դու ոչ էլ որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա խառնվի իմ որոշումների մեջ։

Նորից ասեմ քեզ՝ մինչեւ սեփական զավակ չունենաս, երեխա մեծացնելու ղադրը չես իմանա։ Գուցե սա՞ է քո չարության պատճառը։

Կարծում եմ դաշինքիդ անդամ նորմալ մարդիկ կրկին կբացատրեն քեզ քո քայլի էժանությունը։

Առայժմ այսքանը»:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ