Կինը սարսափում է կոճակներից
Նյուկասլից 30-ամյա Լուիզա Ֆրենսիսը տառապում է տարօրինակ ֆոբիայով. նա վախենում է կոճակներից: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը: Կինը նույնիսկ դրանց տեսքը տանել չի կարողանում: Տվյալ խանգարումը բժիշկներն անվանեցին «կումպունոֆոբիա»::
Ֆոբիան իր մասին առաջին անգամ զգացնել է տվել, երբ Լուիզան ընդամենը 7 տարեկան էր: Պատճառը կոճակներով մանկական խաղն էր: Այդ պահից ի վեր այդ կլոր առարկաները Լուիզային սարսափեցնում են: Բնականաբար, նրա և նրա աղջկա զգեստապահարանում կոճակով վերնաշապիկներ կամ այլ հագուստներ չկան:
Թե կոնկրետ ինչն է Լուիզային սարսափեցնում՝ նա դժվարանում է ասել: Ընդ որում, ջինսերի վրայի կոճակները նրան այնքան էլ չեն վախեցնում, խոսքը միայն պլաստիկե կոճակների մասին է: Հետագայում Լուիզան ուզում է օգնել ֆոբիայով տառապող մարդկանց և այժմ անցնում է համապատասխան ուսուցում:
Լուիզան հոգեբանական թրեյնիգներ է անցնում, սակայն մինչ օրս չի կարողանում դիպչել կոճակներին կամ էլ գտնվել նրանցից մոտ հեռավորության վրա: Սակայն նա այժմ կարողանում է վերահսկել իր արձագանքը, երբ կոճակներով հագուստով մարդու է հանդիպում. նախկինում նա ուղղակի փախչում էր: