23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկեք խոստովանենք, մեզ այսօր ներկայանում է այլ հանրապետական

Ինչ ուզում եք ասեք՝ բայց ՀՀԿ-ին հալալ է.

Էսքան պախարակվելուց, վարկաբեկվելուց ու քարկոծվելուց, էսքան թուք ու մուր ուտելուց ու ցեխոտվելուց հետո ինքնախարազանման ու ինքնաոչնչացման չգնաց, այլ իր մեջ ուժ գտավ վերակազմավորվելու և վերաիմաստավորվելու, իր մեջ քաջություն գտավ իր սխալներն ընդունելու և խոստովանելու, ու այսօր՝ քարոզարշավի առաջին իսկ օրն, առանձնանում է գրագետ ու կրեատիվ նախընտրական մեկնարկով։ 

Այո՛, նրանց կառավարման տարիների բացթողումների դառը պտուղները ճաշակել է մեզանից գրեթե յուրաքանչյուրը։ 

Այո՛, նրանց կառավարման տարիների թերությունների զոհ դարձել են մեզանից շատերը։
Այո՛, նրանց կառավարման տարիների ամենաթողության ալիքի հորձանուտում հայտնվել ենք շատերս։

Բայց եկեք խոստովանենք, մեզ այսօր ներկայանում է այլ հանրապետական, մեզ այսօր ներկայանում է ինքնամաքրված հանրապետականի կիրթ, խելացի, հայրենասեր ու մարտունակ սերուցքը, որն իսկապես մրցունակ է, ինչը չընդունել՝ մրցակից քաղաքական ուժերի համար կնշանակի ինքնախաբեությամբ զբաղվել։

Որքան էլ հանրապետականն ասոցացվում է ալան-թալանի, ստի ու կեղծիքի, խաբեության ու զոռբայության հետ, հաշվի չնստել այսօրվա վերափոխված ու նորովի ներկայացող հանրապետականի հետ, կնշանակի թերագնահատել մրցակցին։
Կարծում եմ, ի դեմս հանրապետականի, ականատեսն ենք լինելու կոռեկտ ու փաստարկված ընտրապայքարի։ 

Ամեն դեպքում՝ հանրապետականի քարոզարշավի մեկնարկը դրականորեն առանձնացավ կազմակերպվածության ու նորարարության տեսանկյունից։
Բարի երթ ու առողջ մրցապայքար բոլոր ուժերին…

Արմեն Գեւորգյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ