17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չփորձես մեզ հաթաթաներ տալ, քեզանից վախեցող չկա, Նիկոլ. Արմեն Աշոտյան (վիդեո)

Մարդ կա, որ վատանում է պարբերաբար, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում. հարգելիս, չփորձես վախեցնել Հանրապետականներին, մեր հետեւում կանգնած մարդիկ վախեցողը չեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, Դվին հյուրանոցում տեղի ունեցած ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ նախընտրական քարոզչությունը համակարգող Արմեն Աշոտյանը։

«Մեր կուսակցությունը սովետական ԳՈՒԼԱԳ–ից չի վախեցել, մեր կուսակցությունը Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել, մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին տարվանից պատասխանատվությունից չի վախեցել, քեզանից էլ չենք վախենա»,- ասաց Աշոտյանը։

Մի կին նրան նամակ է ուղարկել՝ խոստովանելով, որ սկզբում ատում էր Աշոտյանին, բայց հետո հասկացավ, որ Հանրապետականները կարգին մարդիկ են։ Հարցրել է՝ պետք է կորցնեի՞ք իշխանությունը, որ հասկանայինք, որ կարգին մարդիկ եք։

Աշոտյանն ասաց՝ պետություն կառուցելու ճանապարհին անցյալի դասերը ՀՀԿ–ն հաշվի կառնի, որ չհեռանա հայ մարդուց։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ