23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ՀՀԿ-ում տիրապետեին այն ինֆորմացիային, որին տիրապետում է Փաշինյանը՝ ուղիղ եթերից կհայհոյեին այդ մարդկանց

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության  է ենթարկել Սասուն Միքայելյանին քննադատողներին՝ հորդորելով չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել «քիթները խոթել քաղաքականության մեջ»:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդդ, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։

«Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավորության թեկնածու Հրաչյա Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով կատարվածը նշեց, որ իրեն ավելի շատ զարմացրել է այն հանգամանքը, որ որոշ ուժեր փոխանակ փորձեին հերքել Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ «սերմացու գողացող մկներ են», վիրավորվել էին Փաշինյանի խոսելու տոնից և բարկությունից . «Եթե ՀՀԿ-ում տիրապետեին այն ինֆորմացիային, որին տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, երևի ուղիղ եթերից հայհոյեին այն մարդկանց, ովքեր թաթախված են այդ ամենի մեջ»,-ասաց Հակոբյանը:

Հրաչյա Հակոբյանը ընդգծեց, իր կարծիքով Սասուն Միքայելյանը պարզապես սխալ է ձևակերպել իր միտքը.«Թող մենք մեր նախադասությունների մեջ սխալվենք և կրենք այդ պատասխանատվությունը և ներողություն խնդրենք, իսկ նախկին իշխանությունները իրենց գործողություններում են սխալվել»,-ասաց նա:

Մեր հարցին արդյո՞ք երեկվա Նիկոլ Փաշինյանի անդրադարձը և կրկին  բանակը թալանողներին հիշատակելը, Սասուն Միքայելյանի սխալը քողարկելու միջոց չէ, Հակոբյանը պատասխանեց, որ Սասուն Միքայելյանը չէր կարող ճակատագրական այնպիսի սխալ անել, որ իրեն պաշտպանելու կարիք առաջանար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ