24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Դատարանը վերադարձրել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրենի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Պարզվում է՝ հայցադիմումում եղել են բացթողումներ։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 20.09.2018 հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը […]

Գնդակահարությու՞ն, կախաղա՞ն, աքսո՞ր… Նոր Հայաստանից արտաքսում օրինակ Նոր Զելանդիա՞…

Որպես Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացի ուզում եմ իմանալ՝ ի՞նչ իմաստ է ներդրվում ներկայումս անընդհատ շահարկվող  հակահեղափոխականություն եզրույթում, և  ի՞նչ պատիժ է սահմանված դրա  համար: Նման հարց  երևի  չէր ծագի, եթե Հայաստանում դասական հեղափոխություն եղած լիներ, այսինքն ըստ ամենագետ Վիքիպեդիայի՝ հասարակական-քաղաքական կարգի, բնության կամ  մարդու գիտակցության մեջ արմատական, խորքային, որակական վերափոխում՝ զուգակցված բացահայտ խզմամբ նախորդի հետ: […]

Անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո մշակույթին. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված ուղերձ է հղել։ «Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը անտարբեր վիճակում չի կարող մնալ: Սփյուքը Հայաստանի անանջատելի մասն է կազմում: Այն անելիք ու ասելիք ունի հայրենիքի դիմագրավող մարտահրավերների ու տագնապների նկատմամբ: Հայրենիքի ընդհանրական, մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական […]

Հայ Առաքելական եկեղեցի, Կյանքի խոսքը ճիշտ է, դուք սխալվե՞լ եք

Հայ Առաքելական եկեղեցի, ի՞նչ է ստացվում. Կյանքի խոսքը ճիշտ է, դուք սխալվե՞լ եք… Հա՞… Ամբողջ Հայաստանը ողողված է աղանդավորներով, միասեռականներով՝ նույնիսկ իրենց քրիստոնյա համարող…Իսկ ու՞ր են ձեր հավատավոր հետևորդները, որտե՞ղ են…Նրանք գիտե՞ն, որ քրիստոնյա են, ինչ է քրիստոնեությունը, քրիստոնեական արժեքները, հավատքը՝ սրտով և հոգով… Թե՞ գիտեն հավատքը վզի հաստ շղթան ու մեծ խաչ կրելն է, […]

Այս կառավարությունը չի կարող մշտապես իր անհաջողությունները վերագրել նախորդ կառավարությանը. Աշոտյան

Այս կառավարությանը հենց ասում ես գործ արա, ասում է մինչև ընտրությունները չլինի՝ չենք անի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բարձրաձայնում է, որ հակառոուպցիոն պայքար է մղում, ում որ բռնում են՝ ասում են՝ հակակոռուպցիոն պայքար է», – նշեց նա։ Արմեն Աշոտյանն ասաց, որ այս կառավարությունն […]

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն բնապահպան Սիլվա Ադամյանը, «Pro Paws» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը և կազմակերպության կրթության մասով պատասխանատու Կարինե Փանոսյանը: Թեմա՝ վտանգված կենդանատեսակների ռիսկերն ու խոչընդոտները Հայաստանում. խնդիրը դարձել է գերակա:

Սա չափազանց վտանգավոր իրականություն է

Խնդիրը ժամկետը չէ։ Խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։ Գնում ենք ընտրությունների քաղաքական դեֆոլտի պայմաններում, որի մեջ ներգրավված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն (մտովի հանեք Նիկոլ Փաշինյանին ու կհամաձայնեք ինձ հետ)։ Սա չափազանց վտանգավոր իրականություն է։ Հետևաբար՝ անելիքը, խնդիրը պետք […]

Միհրան Պողոսյանի և Ավշարի Արայիկի վարորդներն ու թիկնապահները բերման են ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանություն նյութեր են նախապատրաստվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ՀՀ պատգամավորներ են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը կփոխանցվեն և դրանց կտրվի իրավական գնահատական:  Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ միջադեպի առիթով 5 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում՝ նշված պատգամավորների վարորդները և թիկնապահները: Չի բացառվում՝ գործով զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Այդ մասին այսօր […]

Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված` սահմանային լարվածության դեպքում Զինված ուժերը կկատարեն իրենց առաջադրանքը։ Նրա խոսքով՝ սահմանին իրավիճակը կայուն է: «Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Դիտարկմանը, թե վարչապետը իրավիճակի կայությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետ, ինքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի