13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված` սահմանային լարվածության դեպքում Զինված ուժերը կկատարեն իրենց առաջադրանքը։ Նրա խոսքով՝ սահմանին իրավիճակը կայուն է:

«Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե վարչապետը իրավիճակի կայությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետ, ինքն է՞լ է համակարծիք, նախարարն ասաց.

«Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը, և մենք դա իրականացնում ենք»:

Հարցին՝ առաջիկայում սպասվող վարչապետi հրաժարականը կարո՞ղ է ազդել սահմանային իրավիճակի վրա, նախարարը պատասխանեց.

«Չեմ կարծում, ամեն դեպքում մենք այս պահին հրադադարը պահպանում ենք, և, եթե իրավիճակի փոփոխություն լինի քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերն իրենց առաջադրանքը կկատարեն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ