06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ Առաքելական եկեղեցի, Կյանքի խոսքը ճիշտ է, դուք սխալվե՞լ եք

Հայ Առաքելական եկեղեցի, ի՞նչ է ստացվում. Կյանքի խոսքը ճիշտ է, դուք սխալվե՞լ եք… Հա՞…
Ամբողջ Հայաստանը ողողված է աղանդավորներով, միասեռականներով՝ նույնիսկ իրենց քրիստոնյա համարող…Իսկ ու՞ր են ձեր հավատավոր հետևորդները, որտե՞ղ են…Նրանք գիտե՞ն, որ քրիստոնյա են, ինչ է քրիստոնեությունը, քրիստոնեական արժեքները, հավատքը՝ սրտով և հոգով… Թե՞ գիտեն հավատքը վզի հաստ շղթան ու մեծ խաչ կրելն է, մատաղի միս ուտելը, տան բակում կամ այգում եկեղեցի կառուցելը, խաչքար դնելը…Թե՞ պաղկված, սսկված, հարմարված ու հնազանդված են… Եթե հավատային իրենց եղբայրներին չէին ճնշի, հարստահարի, գռփի, արհամարհի ու փողոցներն աղանդավորներով, անձնապաշտներով չէին լցվի…

Ո՞վ պետք է պաշտպանի եկեղեցին ու քրիստոնեական վսեմ արժեքները…Իրե՞նք…Ո՞վ…
Ինձ համար այս պասիվ, կրավորական դիրքորոշումն անհասկանալի ու անընդունելի է, և առնվազն տարօրինակ…

Եվ նաև զայրացուցիչ, երբ եկեղեցու նկատմամբ աղանդավոր նվիրյալների, զանազան գրանտներից սնվողների հարձակումներն ավարտվեցին նրանց պաշտոններ նվիրելով՝ որպես պարգև, որպես աշխատանքի գնահատական…

 

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ