06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Ծառուկյանը երեկոյան հանդիպում է նշանակել

Գագիկ Ծառուկյանը երեկոյան կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքիիր էջում տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն […]

Վարչապետը վստահելի գործընկեր չէ․ ունենք գլխատված քաղաքական դաշտ․ Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/

ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագիտության թեկնածու Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ԱԺ ընդունած վերջին հայտնի օրենքը հակասահմանադրական չէ և, ըստ էության, համարժեք քայլ է ԱԺ-ն շրջափակելու՝ վարչապետի սպառնալիքին։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջին 5 ամիսների գործունեությանը, Ռուբեն Հակոբյանը նշում է, որ նա անվստահելի գործընկեր դարձավ բոլոր այն քաղաքական ուժերի համար, ովքեր սատարեցին իրեն այս համաժողովրդական […]

ԱԺ-ն բացել է ժողովրդի առաջ` դա օրինական է, իսկ կառավարություն մտնելը` ո՞չ. թեժ կրքեր կառավարության մոտ /տեսանյութ/

Այսօր Կառավարության նիստի ընթացքում գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը փորձեց մտնել կառավարության շենք: Նա հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ոստիկանները սակայն, կնոջը թույլ չտվեցին ներս մտնել:   «Նիկոլը ասել ա, որ սա մեր տունն ա: Ես ասում եմ, որ պետք ա հանդիպեմ Փաշինյանի հետ, որովհետև ինքը ոչ մի կերպ չի ուզում ինձ հետ հանդիպել. վախենալու բան ունի,-հայտարարեց […]

Ձեր կառավարման ձևն ու մեթոդները անընդունելի են. Արարատի փոխմարզպետը՝ Փաշինյանին

Հոկտեմբերի 3-ի առավոտյան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը։ «Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձևն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարները:   […]

ՀՀԿ-ն հերքում է

ՀՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունի։ Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց:    

Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել

«Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել` հոգևոր կյանքը սկսում է տկարություններդ և ինքդ քեզ ճանաչելուց, այլ ոչ թե շրջապատին դատելուց: Ամենից կործանարար մեղքերը դատապարտությունն ու գայթակղությունն են: Ահավասիկ, ուշադրությամբ սկսիր այդ երկու մեղքերը հուգուց և սրտից վտարել» : Իոանն վրդ. Կրեստյանկին

Ինչու է լռում Ծառուկյանը. Ժողովուրդ

Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: Ու նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, ավելին՝ կրքերը թեժանալու պատճառ դարձավ հենց […]

Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում ներառված է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը կքննարկվի դռնփակ: «Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի», – հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե հարցը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում քննարկվելու է դռնփակ եւ կառավարության նիստում եւս կլինի նույն ռեժիմով:  

«Սասնա ծռեր»-ը մտնում է Արցախ. Ժամանակ

«Սասնա ծռեր» համահայ­կական կուսակցությունը պատ­րաստվում է հաջորդ ամիս կու­սակցության մասնաճյուղ հիմ­նել Արցախում: Պատասխանա­տուն լինելու է Վահան Բադասյանը: Թերթի տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները որոշել են ամեն կերպ խոչընդո­տել կուսակցության համագու­մարի անցկացմանը, իսկ եթե հնարավոր չլինի միջոցառումը վիժեցնել, ապա Արցախում կուսակցության գրանցումն անհ­նար դարձնել:  Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի