06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ-ն բացել է ժողովրդի առաջ` դա օրինական է, իսկ կառավարություն մտնելը` ո՞չ. թեժ կրքեր կառավարության մոտ /տեսանյութ/

Այսօր Կառավարության նիստի ընթացքում գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը փորձեց մտնել կառավարության շենք: Նա հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ոստիկանները սակայն, կնոջը թույլ չտվեցին ներս մտնել: 

 «Նիկոլը ասել ա, որ սա մեր տունն ա: Ես ասում եմ, որ պետք ա հանդիպեմ Փաշինյանի հետ, որովհետև ինքը ոչ մի կերպ չի ուզում ինձ հետ հանդիպել. վախենալու բան ունի,-հայտարարեց Ադանալյանը,- Նիկոլ Փաշինյանի քայլերը կեղծ են: ԱԺ-ն բացել է ժողովրդի առաջ` դա օրինական է, իսկ կառավարություն մտնելը` ո՞չ:  Հեղափոխություն եղավ, բայց հիմա հակահեղափոխականներն են նստած: Նիկոլը երկրի ղեկավար չի, թե հրապարակում բեմահարթակ չկա: Ինչու դուրս չի գալիս, ինչու չի ուզում հանդիպել մարդկանց հետ »:

Կինը բողոքում էր՝ 25 տարի առաջ որդուն՝ Արտյոմ Ադանալյանին սպանել են, գործն առ այսօր չի բացահայտվել: Փաշինյանի պատգամավոր եղած ժամանակ ինքը դիմել է նրան, բայց վերջինս ոչինչ չի կարողացել անել: Հիմա պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվի իր որդուն սպանողներին հայտնաբերելով:

Կինը մեղադրում է վարչապետին գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ ուղիղ կապի մեջ լինելու համար: Տիկին Ռուզաննան պնդում է՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոռումպացված է:

«Ինչպես նախկին դատախազներ Գևորգ Կոստանյանի ու Աղվան Հովսեփյանի, այնպես էլ Դավթյանի օրոք որդուս գործը շարունակում է մնալ չբացահայտված»,-ասաց նա և ավելացրեց՝ որդու մահը պատվիրված է եղել: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ