26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 11–ին՝  ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն Երևանի «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը  և փաստաբան Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝   «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի երթուղիները շահագործման խնդրի առաջ են կանգնած.  Շուշան Խաչատրյանը  բաց նամակով դիմել է  ՀՀ վարչապետին:    

Արամ Սարգսյանը զուտ պաշտոնի համար՝ չի լինի

«Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպիսին կլինեն»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ապագայում կարող են հանդես գալ մեկ միասնական թիմով, միաժամանակ չբացառելով՝ առանձնանալու հնարավորությունը. «Չի բացառվում նաև, որ առանձին-առանձին գնան, այդ ամենը կախված է ուժերի գնահատականից, ուժերի հնարավորությունից: «Ելք»  դաշինքը գոյություն ունի […]

Գումարը, որը բյուջեով հատկացվում է Երևանին, ոչ նպատակային է ծախսվում. Ա. Թարխանյան

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտարական ցուցակը գլխավորող , քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը գտնում է, որ Երևանի բյուջեն անարդյունավետ է ձևավորվում և ծախսվում: Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով դաշինքի ծրագրային հիմնադրույթները, Ա. Թարխանյանը նշեց, որ Երևանի կարևորագույն խնդիրներից է ֆինանսական հոսքերի կառավարումը: «Ֆինանսական հոսքերի կառավարումը Երևանում շատ վատ վիճակում է գտնվում: Բյուջեն ձևավորվում և ծախսվում է ոչ […]

Այսօր համալսարան ընդունվելն ավելի հեշտ է, քան մանկապարտեզում ազատ տեղ գտնելը. «Ժառանգությունը» մեկնարկեց քարոզարշավը

«Ժառանգություն» կուսակցությունն իր կառավարման օրոք խոստանում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության քարոզարշավի առաջին օրվա իր ելույթում հայտնեց ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը: «Էլեկտրատրանսպորտը, էլեկտրական ավտոբուսները մեր թիրախն են լինելու: «Ժառանգության» կառավարման ընթացքում պետք է նվազագույնը մեկ մետրոյի կայարան կառուցվի, եթե հնարավոր լինի ավելի շատ կառուցել, ավելի լավ […]

Փաշինյանն առաջ էր քաշել թեզ, որով ինքը իրավունք չունի խոսելու Արցախի անունից. Միջազգայնագետ

Սա քաղաքական գործիք է, որն ապագայում կարելի է պրագմատիկ կերպով օգտագործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ  Սուրեն Սարգսյանը՝ պատասխանելով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում «ոչ» չի ասել Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին այլ պատասխանել է «Դա այս պահին տեսականորեն հնարավոր: «Չեմ բացառում, որ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի ձեռքում սա կլինի գործիքներից […]

Ես պատրաստ եմ գնալու մինչեւ վերջ, ես հակահարված եմ տալու. ՊԵԿ նախագահ

Այն մարդիկ, որոնք ասում են, թե մաքսատուրքերն ավելացել են, նրանք մաքսազերծման գումարներին ավելացրել են բեռնափոխադրումների ծախսերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ տոնավաճառների առևտրականներն ու ներկրողները դժգոհում են, թե մաքսազերծման սակագների բարձրացել են, ընթացակարգը բարդացել է։ «Բեռնափոխադրումների ծախսերը մեզ հետ կապ չունեն: Կան […]

Կլինե՞ն ավագանու ընտրություններն ազատ, արդար. Փոստանջյանը վստահ չէ

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է «Արդարություն և օրենք» կախգախոսով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց կուսակցապետ Զարուհի Փոստանջյանը: Ըստ Փոստանջյանի՝ իրենք կարևորումեն երկու սկզբունք՝ արդարություն և իրավունքի գերակայություն։ Այդ սկզբունքների հարգմամբ էլ իրենք մտադիր են ստանձնել Երևանի կառավարումն ու ծառայել երևանցիներին։ Փոստանջյանը կարևորեց քաղաքի բաց, թափանցիկ ղեկավարումը։ Խոսքը վերաբերում է հատկապես […]

Սաշիկ Սարգսյանի որդին ազատ արձակվեց

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիելյանը որոշում կայացրեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Հայկ Սարգսյանին։ Հիշեցնենք, Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դավիթ Սիմոնյանը, հրազենային վնասվածքով թիվ 3 […]

Բացեք գրպաններդ, հարգելի աստղեր. ՊԵԿ նախագահը ժամանակ է տալիս

Մեր երգիչ, երգչուհիները, որոնք հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ բոլորս էլ գիտենք, որ մեր երգիչ, երգչուհիները օրինակ՝ հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նա պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի