23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2018

Կրկին հանրահավաք

«Իմ քայլը» դաշինքը սեպտեմբերի 16-ին հանդիպում-հանրահավաք կանցկացնի: «Հարգելի՛ Շենգավիթցիներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի կունենա հանդիպում-հանրահավաք: Ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը»,- ասվում է իրազեկման մեջ

Դավիթ Տոնոյանը մեզ՝ մայրերիս, ոտնահարել է. Բանակում սպանվածների մայրերը հավասարություն են պահանջում վարչապետից

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին բանակում զոհված զինվորների մայրերը։ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը  ցասում հայտնեց, որ բոլոր ժամանակների զոհերը մոռացության են մատնվել, և միայն խոսվում է ապրիլյան պատերազմի զոհերի մասին։ «Ինչո՞ւ են առանձնացնում զոհերին։ Հավասարության նշան ենք պահանջում բոլոր ժամանակների զոհերի միջև»,- ասաց նա։ Ըստ Գ.Արմենակյանի՝ չնայած վարչապետի հանձնարարությանը, պաշտպանության […]

Վիճահարույց դրույթը կհանվի. ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց ընտրակեղծարարությունը խստացնող նախագծին

66 կողմ , 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող օրինագծերի փաթեթեը: Հանրապետականը հայտարարեց, որ կողմ է քվեարկում  քաղաքական որոշմամբ, պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում կհարթվեն նախագծում տեղ գտած իրավական խնդիրները: Վիճահարույց դրույթով, մասնավորապես, նախագիծը  քրեական պատիժ էր սահմանում նաեւ ընտրակաշառք առաջարկելու կամ այն վերցնելու խոստման համար:  Արդարադատության […]

«Հեղափոխության հերոսներն» ու հայհոյանքի քաղաքականությունը

Մի քանի օր է Ամերիկայի Ձայն-ի կողմից նկարված տեսահոլովակը հայտնվել է «հեղափոխության հերոսների» քննադատության թիրախում: «Հրագ` հեղափոխության հերոսը» վերնագրով տեսանյութը պատմում է «հեղափոխության» հերոսի մասին, բայց չգիտես ինչու այդ «հեղափոխության» աջակիցների կողմից չի ընդունվում Հրագի հերոս լինելու հանգամանքը: Բնականաբար նրանցից յուրաքանչյուրն այդ հերոսի ստեղծած ցածրաճաշակ երգի տակ պարել է, երգի բառերն անգիր է արել, հուզվել […]

Վարչապետն իր մոտեցումը պիտի վերանայի. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի աջակցություն Շանթ Հարությունյանի

Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի. քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության առաջ մեկնարկեց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման եւ ազատ արձակման նախաձեռնությունը:  Այն կազմակերպել է Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը: Ցուցարարները հայտարարեցին՝ առաջինը Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալներին ազատ թողնելն է. «Բաց թողնելն ուրիշ բան է, արդարացնելն՝ ուրիշ: Նա հո հանցագործ չէ՞, Շանթին պետք […]

Դու ես իմ Տերը եւ Աստվածը, ո՜վ իմ փրկիչ եւ ապավեն

Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից […]

Այդ հարցը կարող եք ուղղել ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին. Ֆարմանյան

Հայաստան–Ռուսաստան հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն մեր պետության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ «Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է գտնվում իշխանության ղեկին, կան առաջնային խնդիրներ, որոնց լուծումն այդ իշխանության համար շատ կարեւոր է, եւ կարեւոր է մեր ժողովրդի համար։ ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու […]

Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ վերանայեք. Շարմազանովը՝ կառավարությանը

«Փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ ոտքի վրա բերել ԱԺ եւ շտապ ընդունել, ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա ձեւ եւ բովանդակություն»,-ԱԺ-ում ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ շեշտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ շատ դեպքերում արդարացի, գործող իշխանությունը, երբ ընդդիմություն էր, քննադատում էր նախկին իշխանություններին այն բանի համար, որ նախագծերը խորհրդարան էին բերվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի