05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2018

Գիտնականները տեղեկացրել են, թե որ համեմունքներն են վտանգավոր կյանքի համար

Որոշ գիտնականներ պնդում են, որ ոչ ճիշտ ընտրված համեմունքները և դրանք չարաշահելը կարող է կյանքի համար վտանգավոր լինել՝ գրում է Aspekty.net-ը: Գիտնականները հրապարակել են վտանգավոր համեմունքների ցուցակը: Առաջին հերթին պետք է կրճատել աղի քանակը, քանի որ այն էականորեն բարձրացնում է արյան ճնշումը: Պարզվել է, որ վտանգավոր է նաև մեխակը, որը թուլություն և քնկոտություն է առաջացնում: […]

Վտանգավոր խաղեր. այս առաջարկը մերժել էր Սերժ Սարգսյանը

«Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։ Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին իր լոյալության վերաբերյալ համոզման ռեժիմից։ Դեռևս այն ժամանակ համոզված էի, որ Ռուսաստանում երբեք չեն հավատալու Փաշինյանի արդարացումներին, և նրան […]

Մաշկի հազվագյուտ հիվանդությամբ տառապող մոդելը մտադիր չէ թողնել կարիերան

Լոնդոնի բնակչուհին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը գրանցված է ողջ աշխարհի բնակիչների ընդամենը կես միլիոնի մոտ: Մինչև 18 ամսականը Մայա Սփենսեր Բերքլին սովորական երեխա է եղել՝ կապույտ աչքերով և նուրբ մաշկով: Երբ աղջիկը սկսել է չորեքթաթ գնալ, նրա մաշկի վրա բշտիկներ են առաջացել: Ծնողներն իսկույն դիմել են բժշկի: Bullous epidermolysis ախտորոշումը սարսափեցրել է ծնողներին՝ տեղեկացնում […]

Ամեն ինչ անում է իր սիրած էակի հաճույքները բավարարելու համար

Պետական, քաղաքական գործիչը, եթե վերածվում է ամբոխահաճո կառավարողի, սկսում իր քայլերը, արարքները, գործողությունները բացառապես հարմարեցնել զգացմունքային, կռապաշտ և պատժի, նսեմացման տեսարաններից ոգևորված որոշակի զանգվածի հետ, ապա նա նմանվում է այն կնամոլին, որն ամեն ինչ անում է իր սիրած էակի հաճույքները, ցանկությունները կատարելու, բավարարելու համար: Նույնիսկ ամենատարօրինակ, քմահաճ, հաճախ նաև անտրամաբանական, խելամտությունից դուրս ցանկությունները…Նա դառնում է […]

Ինչպես է շոգը ազդում առողջության վրա. փորձագետներ

Անցնող ամառը բավականին շոգ էր: Գիտնականները հայտնել են, թե նրա բացասական ազդեցությունը ինչպես կարող է արտահայտվել: Գլոբալ տաքացումը, որ նկատվում է աշխարհում, բացասաբար է ազդում յուրաքանչյուր մարդու օրգանիզմի վրա՝ անկախ նրա առողջական վիճակից: Գիտնականները երկար ժամանակ ուսումնասիրում են, թե ով կարող է հայտնվել ռիսկային խմբում: Անցնող ամառը բավականին շոգ էր: Գիտնականները հայտնել են, թե նրա […]

Պարոնայք, այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ

Այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ. որոշ ժամանակ անց չեք ունենալու նաև այդ տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ ներկայացնելով հեռանկարները: «Պարոնայք, դուք այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ (որոշ ժամանակ անց, չեք ունենալու նաև այդ տարբերակը: Չեմ պատրաստվում խոսել վիճակի ու անելիքների մասին։ Ուղղակի, մի […]

Մի հետաքրքիր էվոլյուցիա

Ռուս քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co տելեգրամյան ալիքի համար ներկայացրել է իր կարծիքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ, գրում է Newsarmenia.ru-ն։ Նա նշել է, որ առաջին հայացքից Երևանի և Մոկսվայի հարաբերություններում որոշակի հակասություններ են կուտակվել։ «Այստեղ «մարտի մեկի գործից», ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի […]

Անաստվա՞ծ ես

«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրակա-նությանց՝ ազգ, հայրենիք, պետություն։ Ուզու՞մ եք խորապես ճանաչեք մեկին, խոսեք և խոսակցեք նրան Աստծո մասին, և նա իր պաշտանքի կամ անհավատության միջոցավ պիտի մատնե իր հոգևոր հասակը։ Անաստվա՞ծ ես, ասել է՝ զուրկ ես սրբության նվիրումից, պարտականության զգացումից, ասել է՝ վաղ թե ուշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի