23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 17, 2018

Օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար է լինում

Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար է լինում, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ: Այլ ուրախ եղեք իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ Նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք :  1 Պետրոս 4:12-13

«Եվրատեսիլ-2019»-ը տեղի կունենա Թել Ավիվում

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա մայիսի 14-ից մինչեւ 18-ը Թել Ավիվում: Այդ մասին, սեպտեմբերի 13-ին հայտնել Է մրցույթի կազմակերպչի մամուլի ծառայությունը: «Եվրատեսիլ» երգի 64-րդ մրցույթը տեղի կունենա Իսրայելի տոնավաճառների Թել Ավիվի կենտրոնում երեքշաբթի՝ մայիսի 14-ին, հինգշաբթի՝ 16-ին եւ շաբաթ՝ մայիսի 18-ին»,- ասված Է կազմակերպիչների տեղեկատվական հաղորդագրության մեջ, հայտնել Է ՏԱՍՍ-ը:

Տղամարդը չի եկել սեփական հարսանիքին՝ WhatsApp-ի պատճառով

Հնդկաստանում տղամարդը հրաժարվել է ամուսնանալ իր ընկերուհու հետ այն պատճառով, որ վերջինս չափազանց շատ է ժամանակ անցկացրել WhatsApp-ի վրա,- հաղորդում է ANI գործակալությունը: Հարսնացուի ընտանիքն ու ընկերները հարսանիքի օրը սպասել են փեսացուին՝ Կամար Հայդարին, բայց նա այդպես է չի եկել արարողությանը: Ավելի ուշ աղջկա բարեկամները պարզել են, որ պատճառն այն է, որ Կամարին անհանգստացրել է […]

Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու […]

Այլապես կունենանք շատ տխուր իրավիճակ

Ներկա քաղաքական իրադրությունը քննելով, կարող ենք արձանագրել, որ մայիսից սեպտեմբեր  ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերի էական տեղաշարժեր տեղի ունեցան։  «Մայիսին իշխանափոխության արդյունքում ձևավորված Քաղաքացիական Պայմանագիր,  ԲՀԿ  և ՀՅԴ  կոալիցիոն կառավարությունը դեֆակտո արդեն գոյություն չունի։ Եթե նույնիսկ ԲՀԿ և  ՀՅԴ նախարարները շարունակեն աշխատել կառավարությունում նրանք այլևս ՔՊ-ի կոալիցիոն գործընկերները չեն, այլ քաղաքական  մրցակից հակառակորդները։  Լույս դաշինքի կողմից առանձին թեկնածուի  առաջադրումը վկայում է նաև Ելք  խմբակցության փխրունության  մասին։ Հայաստանում առկա քաղաքական անտրամաբանությունը, երբ գործադիրը  չունի  մեծամասնություն  խորհրդարանում , շարունակում է խորանալ։  Եթե մինչ այդ հարցի պատասխանը վերը նշված երեք խմբակցությունների ձևական կոալիցիան էր,  ապա  այժմ  դա  էլ  չկա։ Քաղաքական կայունության դեֆիցիտը դառնում է սպառնալիք  պետական ապարատի բնականոն աշխատանքի  համար։  Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական քաոսից խուսափելու  համար բոլոր  քաղաքական ուժերը  և առաջին հերթին իշխանությունները պետք է  փոխպայմանավորվածությամբ  հրաժարվեն ցնցել պետական  քաղաքական համակարգը,  այլապես կունենանք շատ տխուր իրավիճակ։ Կոնկրետ ինձ  համար սա կլինի նրանց  պետականամետության գնահատման բարոմետր»։ Գարիկ Քեռյան  

Ձեզ պակասում է պայքարելը, որպեսզի գեյերն ու լեզբիները անփորձանք իրենց ֆոռումը անցկացնեն

Արդեն քանի օրեր են, որ նայում եմ և մի տեսակ զարմանում այն մարդկանց վրա, ովքեր փրփուրը բերանին գոռում -գոչում են, թե ինչ լավա մեռելոցները հանեցին, կրոնի պատմությունն էլ թող հանեն  ( ի դեպ կրոնի պատմություն չէ այլ հայ եկեղեցու պատմություն)։ Եկեղեցին պիտի զատված լինի պետությունից։ Ժողովուրդ, ինչքան էլ այդ ամենով տենչաք և տառապեք, մի բան […]

Ինչ է նշանակում՝ հավատում եմ Աստծուն

Հավատալ Աստծուն նշանակում է հնազանդվել Աստծուն: Ուրիշ ճանապարհ չկա մշտական ապրելու համար: Հավատալը գիտենալը չէ, թե Աստված կա: (Հա, գիտեմ որ Աստված կա, հետո ինչ: Ինքն իր համար, ես իմ համար: Ես իմ ցանկություններն եմ կատարելու): Տեսեք՝ Տեր Հիսուսն ինչ է ասում. «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, […]

Բրիջիթ Մակրոնը որոշել է սերիալում նկարահանվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, որոշել է նկարահանավել «Զգեստապահարան» կատակերգական սերիալի նոր դրվագում։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ Նշվում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինն իրեն կմարմնավորի։ Սերիալը սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին է, որոնք լողով են զբաղվում։ Նրանք յուրաքանչյուր շաբաթ հանդիպում են հանդերձարանում, որտեղ քննարկում են իրենց կյանքը և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ […]

Միգուցե Պրահայի քաղաքապետ դառնալու մասին մտածի

Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Միգուցե Պրահայի քաղաքապե՞տ… Կարդացի շատ կոնկրետ լրատվամիջոցի տեղեկատվություն, որտեղ շատ կոնկրետ հղում կա շատ կոնկրետ պաշտոնական աղբյուրին՝ Երեւանի քաղաքապետի շատ կոնկրետ թեկնածուի վերաբերյալ ու ակամայից մտածեցի՝ եթե մարդը Պրահայում իրոք ՎԵՑ բնակարան ունի, միգուցե մտածի Պրահայի քաղաքապետ դառնալու մասին …

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի