Հայտնի է դարձել շաքարի անսպասելի օգտակարությունը
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ տրեգալոզա շաքարը լավ ազդեցություն է ունենում լյարդի վրա և բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունակությունը՝ նվազեցնելով դիաբեթի զարգացման հավանականությունը: Այս մասին գրում է MedicalXpress-ը: Գիտնականները պարզել են նաև, որ տրեգալոզան արագացնում է կալորիաների այրումը՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը, կանխում է քաշի ավելացումը, լյարդի ճարպակալումը և նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: