23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 17, 2018

«Իմ քայլը» անունը հոլովելուց առաջ հիշե՛ք՝ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը. ՔՊ խոսնակ

Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: «Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-17-ը սպասվում է առանց […]

Ողբերգական դեպք Երեւանում

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Վոլվո» ավտոպահեստամասերի սերվիսի հարևանությամբ գտնվող դաշտում, ծառից կախված տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի […]

Քոչարյանի ստվերը «Իմ քայլ»-ը դաշինքի ամենամեծ դաշնակիցն է. Պետրոս Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիրն» անընդհատ ավագանու ընտրությունները փորձում է վերածել Քոչարյանի նկատմամբ հանրաքվեի: Քոչարյանի ստվերը «Իմ քայլ»-ը դաշինքի ամենամեծ դաշնակիցն է: Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող լրագրող Պետրոս Ղազարյանը: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչությանը՝ Պետրոս Ղազարյանն ասաց, որ նրանք քաղաքացիներին սպառնում են Քոչարյանի վերադարձով. «Ասում են՝ եթե […]

Ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը

Ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը։  Ելույթ ունեցող 12 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝    1. Վովա 2. Լիլի 3. Հարութ Հարությունյան 4. Սերժ Առաքելյան 5. Անահիտ Առաքելյան   Նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի, L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում:    […]

Տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի՛ առանց Նիկոլ Փաշինյանի. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի և առհասարակ «Իմ քայլը» շարժման հասցեին: «Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք […]

Ի՞նչ են փնտրում ոստիկանության 6-րդ վարչությունը և ՀՔԾ-ն yerevan.today-ի խմբագրությունում

Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։ Առավոտյան ժամը 8.30-ին խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության և ՀՔԾ թվով 10 աշխատակիցները ներկայացրել են դատարանի և ՀՔԾ որոնումները խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է […]

Մինչ Հայաստանում բաժանում են սևերի և սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով

Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ […]

Ոչինչ դեռ չի փոխվել. ամեն կուսակցությունում մի ֆյուռեր է նստած ու երազում է դիկտատոր դառնալ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ոչինչ դեռ չի փոխվել. – Երևանի ավագանու մասնակիցներից ոչ մեկի նախընտրական ցուցակները հրապարակային կերպով չեն կազմվել մրցակցային եղանակով, քվեարկության միջոցով` իրենց կուսակիցների մասնակցությամբ. – Առաջին հորիզոնականի համար` քաղաքապետի թեկնածուն չի ընտրվել հավակնորդներիի միջից ներկուսակցական դեբատների ու քվեարկության միջոցով հանրային լուսաբանմամբ, – Տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև դեբատներ չեն կազմակերպվում, – Ընտրությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի