23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանի ստվերը «Իմ քայլ»-ը դաշինքի ամենամեծ դաշնակիցն է. Պետրոս Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիրն» անընդհատ ավագանու ընտրությունները փորձում է վերածել Քոչարյանի նկատմամբ հանրաքվեի: Քոչարյանի ստվերը «Իմ քայլ»-ը դաշինքի ամենամեծ դաշնակիցն է:

Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող լրագրող Պետրոս Ղազարյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչությանը՝ Պետրոս Ղազարյանն ասաց, որ նրանք քաղաքացիներին սպառնում են Քոչարյանի վերադարձով. «Ասում են՝ եթե դուք հանկարծ գաք ընտրությունների և ձեր ձայնը չտաք «Քաղաքացիական պայմանագրին», ուրեմն Քոչարյանը հետ է գալու: Եթե դուք ընտրեք «Լույսին», ՀՅԴ-ին, ուրեմն դուք ձայն եք տալիս Քոչարյանին, այդպես են ասում ձեզ, վախեցնում են ձեզ:

Մենք ասում ենք՝ պետք է Երևանի երկրորդական փողոցներն ասֆալտապատել, մեզ ասում են, բայց դուք չասացիք, որ այդ ասֆալտի տակ պետք է թաղեք Քոչարյանին, ուրեմն դուք քոչարյանական եք:

Մենք ասում ենք՝ պետք է մանկապարտեզները վերանորոգել, նորը կառուցել, ասում են, բայց դուք չասացիք, որ բարուրի մեջ գտնվող երեխաները պետք է ատեն Քոչարյանին, ուրեմն դուք քոչարյանական եք:

Ասում ենք՝ պետք է ներդրումային փաթեթներ բերենք, ասում են, բայց դուք չասացիք, որ այդ փաթեթով պետք է խփեք նրանց, ուրեմն դուք քոչարյանական եք, ասում ենք՝ պետք է ճոպանուղի կառուցենք, ասում են՝ նայեք, չասացին, որ այդ ճոպանուղու լարով Քոչարյանին կախեն, ուրեմն քոչարյանական են»,-ասաց Պետրոս Ղազարյանը:

Պետրոս Ղազարյանն ասաց, որ ամենաշատը Ռոբերտ Քոչարյանին անդրադառնում է ՔՊ-ն, իրենք ամեն օր խոսում են Քոչարյանից, իրենք հիշում են Քոչարյանին, կռվում են նրա հետ, սև ու սպիտակ PR են անում. «Քոչարյանին բերել են ձեր կյանք, քաղաքական կյանք են բերել, մենք անտարբեր ենք, ասում են՝ սրանք են Քոչարյանի կողմից, ու ձեզ վախեցնում են Քոչարյանով: Ասում են՝ տեսեք, Հայկ Մարությանը լավ քաղաքապետ չի կարող լինել, շատ լավ մարդ է, բայց եթե հանկարծ իրեն չընտրեք՝ Քոչարյանը կգա:

Ընտրարշավի վերջում, երբ ձայները կհաշվեն, Հայկ Մարությանն իր ձայների կեսի համար պարտական է լինելու Նիկոլ Փաշինյանին, կեսով՝ Քոչարյանին ու կոռեկտ լինելու համար պետք է շնորհակալություն հայտնի Քոչարյանին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ