23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի՛ առանց Նիկոլ Փաշինյանի. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի և առհասարակ «Իմ քայլը» շարժման հասցեին:

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում»,- ասաց նա:
Ապա քաղաքական գործիչը շեշտեց, թե Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են՝ մատնանշելով մի շարք անուններ:

«Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ:
Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, որ Messenger-ի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին:

Նման հաղորդագրություն անգամ մորաքույրս է ստացել: Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 15 տարի շարունակ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով՝ նշելով, որ ԲՀԿ-ով նա վերադառնալու է քաղաքականություն, բայց 15 տարի ԲՀԿ-ն եղել են իրենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները:

«Այդ Ռոբերտ Քոչարյանին չտեսանք, Ռոբերտ Քոչարյանը մեզ չի հետաքրքրում, բայց օգտագործելով քաղաքական էյֆորիան՝ փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել, և դրա համար իրենց տներում ու շրջապատներում ասում են՝ քանի դեռ մարդիկ հեղափոխական էյֆորիայի տակ են, արագ պետք է անել ավագանու ընտրություն, հետո ԱԺ, որովհետև էյֆորիան անցնելու է և մարդիկ հասկանելու են, թե ինչ է կատարվում. գնաճ է, իրենց խնդիրները չեն լուծվել, երկիրը կանգնած է արտաքին լրջագույն մարտահրավերի առաջ»:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ ինքը գաստրալյոր չէ և Երևանի արդյունքներից կախված չի որոշելու՝ մնալու է Երևանում, թե գնալու Պրահայի առանձնատներից մեկը վայելելու. «Բա որտեղից ձեզ այդ առանձնատները: Toto-ներով, Vivaro-ներով ու վարկերով մեր երեխաներին այլասերելով եք կուտակել: Երբեք չէի խոսի այս մասին, եթե իրենք վարեին պարկեշտ քարոզարշավ: Ամբողջ պետական ռեսուրսները դրել են ֆեյքերի տակ, որովհետև ռեալ մարդիկ այլևս անհարմար են զգում, երկիրը հասցրել են ատելության այն դոզային, որ ԵԽԽՎ-ն արդեն հոկտեմբերին քննարկելու է Հայաստանի հարցը, որպես երկիր, որտեղ մարդու խղճի ու մտքի ազատությունը վտանգված է»:

Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն եկել է իր ծրագրերով, և ասում է՝ տվեք վստահության քվե և օրինակ վերելակային ողջ տնտեսությունը վերականգնելու են, որովհետև 600 մլն դոլարանոց ծրագիր են բերելու:

«Մեկ էլ ամեն օր ասում են՝ ԲՀԿ-ն այստեղ կաշառք է բաժանում: Դիմում եմ հարգարժան ոստիկանապետին: Պարո՛ն Օսիպյան, ուշադիր եղե՛ք այդ բոլոր ահազանգերին, գնացե՛ք դրանց ետևից, Դուք պարտավոր եք ապացուցել, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, կամ Դուք դա ապացուցում եք, կամ մենք սկսում ենք իրավական գործընթաց բոլոր սուբյեկտների, ավագանու թեկնածուների նկատմամբ, ովքեր տարածում են այդ ապատեղեկատվությունը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ