24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այլապես կունենանք շատ տխուր իրավիճակ

Ներկա քաղաքական իրադրությունը քննելով, կարող ենք արձանագրել, որ մայիսից սեպտեմբեր  ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերի էական տեղաշարժեր տեղի ունեցան։ 

«Մայիսին իշխանափոխության արդյունքում ձևավորված Քաղաքացիական Պայմանագիր,  ԲՀԿ  և ՀՅԴ  կոալիցիոն կառավարությունը դեֆակտո արդեն գոյություն չունի։ Եթե նույնիսկ ԲՀԿ և  ՀՅԴ նախարարները շարունակեն աշխատել կառավարությունում նրանք այլևս ՔՊ-ի կոալիցիոն գործընկերները չեն, այլ քաղաքական  մրցակից հակառակորդները։ 

Լույս դաշինքի կողմից առանձին թեկնածուի  առաջադրումը վկայում է նաև Ելք  խմբակցության փխրունության  մասին։ Հայաստանում առկա քաղաքական անտրամաբանությունը, երբ գործադիրը  չունի  մեծամասնություն  խորհրդարանում , շարունակում է խորանալ։ 

Եթե մինչ այդ հարցի պատասխանը վերը նշված երեք խմբակցությունների ձևական կոալիցիան էր,  ապա  այժմ  դա  էլ  չկա։ Քաղաքական կայունության դեֆիցիտը դառնում է սպառնալիք  պետական ապարատի բնականոն աշխատանքի  համար։ 

Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական քաոսից խուսափելու  համար բոլոր  քաղաքական ուժերը  և առաջին հերթին իշխանությունները պետք է  փոխպայմանավորվածությամբ  հրաժարվեն ցնցել պետական  քաղաքական համակարգը,  այլապես կունենանք շատ տխուր իրավիճակ։ Կոնկրետ ինձ  համար սա կլինի նրանց  պետականամետության գնահատման բարոմետր»։

Գարիկ Քեռյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ