06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2018

Աղոթենք

Տե՜ր իմ, Տե՜ր Աստված, պարգևներ բաշխող, ինքնաբուն բարի, ամենքին տիրող հավասարապես, անգոյությունից կյանք գոյավորող միա՛կ Արարիչ, փառավորվա՜ծ Ես, ահարկո՜ւ, ահե՜ղ, սոսկալի՜, հզո՜ր, նաև խստամբե՜ր և անտանելի՜, անմերձենալի՜, անըմբռնելի՜, անիմանալի՜, անքննելի՜. անճառելի՜ Ես, անտեսանելի՜, անզննելի՜, անշոշափելի՜, անորոնելի՜, առանց սկզբի և հա՜ր անվախճան: Անմո՛ւթ գիտություն, աներկմի՛տ տեսություն, Էականություն ճշմարիտ, նաև՝ բարձր և խոնա՜րհ, գոյություն անվե՜րջ օրհնաբանելի, անստվե՜ր […]

Եթե ավելի լուրջ և խելամիտ աշխատենք, ապա շատ բան կարող ենք ստանալ Թրամփից. Ս. Սարգսյան

«Փաշինյան-Մակրոն հանդիպումը շատ կարևոր է, քանի որ ինչպես գիտենք Ֆրանսիան Մինսկ-ի խմբի համանախագահ պետություն է, և ինչ-որ առումով դարձել է քաղաքական լոկոմոտիվներից մեկը: Կարծում եմ այս հանդիպումը շատ կարևոր է թե՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, թե՛ կայանալիք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, և իհարկե առավել կարևոր է, որ  հանդիպման ժամանակ քննարկվի նաև Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը»,- «Հենարան» մամուլի ակումբում […]

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 11–ին՝  ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն Երևանի «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը  և փաստաբան Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝   «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի երթուղիները շահագործման խնդրի առաջ են կանգնած.  Շուշան Խաչատրյանը  բաց նամակով դիմել է  ՀՀ վարչապետին:    

Արամ Սարգսյանը զուտ պաշտոնի համար՝ չի լինի

«Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպիսին կլինեն»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ապագայում կարող են հանդես գալ մեկ միասնական թիմով, միաժամանակ չբացառելով՝ առանձնանալու հնարավորությունը. «Չի բացառվում նաև, որ առանձին-առանձին գնան, այդ ամենը կախված է ուժերի գնահատականից, ուժերի հնարավորությունից: «Ելք»  դաշինքը գոյություն ունի […]

Գումարը, որը բյուջեով հատկացվում է Երևանին, ոչ նպատակային է ծախսվում. Ա. Թարխանյան

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտարական ցուցակը գլխավորող , քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը գտնում է, որ Երևանի բյուջեն անարդյունավետ է ձևավորվում և ծախսվում: Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով դաշինքի ծրագրային հիմնադրույթները, Ա. Թարխանյանը նշեց, որ Երևանի կարևորագույն խնդիրներից է ֆինանսական հոսքերի կառավարումը: «Ֆինանսական հոսքերի կառավարումը Երևանում շատ վատ վիճակում է գտնվում: Բյուջեն ձևավորվում և ծախսվում է ոչ […]

Այսօր համալսարան ընդունվելն ավելի հեշտ է, քան մանկապարտեզում ազատ տեղ գտնելը. «Ժառանգությունը» մեկնարկեց քարոզարշավը

«Ժառանգություն» կուսակցությունն իր կառավարման օրոք խոստանում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության քարոզարշավի առաջին օրվա իր ելույթում հայտնեց ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը: «Էլեկտրատրանսպորտը, էլեկտրական ավտոբուսները մեր թիրախն են լինելու: «Ժառանգության» կառավարման ընթացքում պետք է նվազագույնը մեկ մետրոյի կայարան կառուցվի, եթե հնարավոր լինի ավելի շատ կառուցել, ավելի լավ […]

Փաշինյանն առաջ էր քաշել թեզ, որով ինքը իրավունք չունի խոսելու Արցախի անունից. Միջազգայնագետ

Սա քաղաքական գործիք է, որն ապագայում կարելի է պրագմատիկ կերպով օգտագործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ  Սուրեն Սարգսյանը՝ պատասխանելով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում «ոչ» չի ասել Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին այլ պատասխանել է «Դա այս պահին տեսականորեն հնարավոր: «Չեմ բացառում, որ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի ձեռքում սա կլինի գործիքներից […]

Ես պատրաստ եմ գնալու մինչեւ վերջ, ես հակահարված եմ տալու. ՊԵԿ նախագահ

Այն մարդիկ, որոնք ասում են, թե մաքսատուրքերն ավելացել են, նրանք մաքսազերծման գումարներին ավելացրել են բեռնափոխադրումների ծախսերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ տոնավաճառների առևտրականներն ու ներկրողները դժգոհում են, թե մաքսազերծման սակագների բարձրացել են, ընթացակարգը բարդացել է։ «Բեռնափոխադրումների ծախսերը մեզ հետ կապ չունեն: Կան […]

Կլինե՞ն ավագանու ընտրություններն ազատ, արդար. Փոստանջյանը վստահ չէ

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է «Արդարություն և օրենք» կախգախոսով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց կուսակցապետ Զարուհի Փոստանջյանը: Ըստ Փոստանջյանի՝ իրենք կարևորումեն երկու սկզբունք՝ արդարություն և իրավունքի գերակայություն։ Այդ սկզբունքների հարգմամբ էլ իրենք մտադիր են ստանձնել Երևանի կառավարումն ու ծառայել երևանցիներին։ Փոստանջյանը կարևորեց քաղաքի բաց, թափանցիկ ղեկավարումը։ Խոսքը վերաբերում է հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի