06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես պատրաստ եմ գնալու մինչեւ վերջ, ես հակահարված եմ տալու. ՊԵԿ նախագահ

Այն մարդիկ, որոնք ասում են, թե մաքսատուրքերն ավելացել են, նրանք մաքսազերծման գումարներին ավելացրել են բեռնափոխադրումների ծախսերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ տոնավաճառների առևտրականներն ու ներկրողները դժգոհում են, թե մաքսազերծման սակագների բարձրացել են, ընթացակարգը բարդացել է։

«Բեռնափոխադրումների ծախսերը մեզ հետ կապ չունեն: Կան բեռնափոխադրողներ, որոնք յուրաքանչյուր կիլոգրամի համար որոշակի գումար են պահանջում: Մենք հայտարարել ենք, որ մաքսազերծումները լինելու են ըստ ապրանքի տեսակի: Մենք ասել ենք, որ ժամանակավոր կարող է կիրառվել ըստ կիլոգրամի մաքսազերծման այլընտրանքային մեխանիզմ, եւ կգ-ի դիմաց գանձումների որոշակի բարձրացումներ ենք նախատեսել: Բայց մենք այնպիսի գումար ենք առաջարկել, որ կարողանալու ենք ապահովել ըստ տեսականու մաքսային ձեւակերպումները»,-ասաց Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով նրան, որ «Առինջ մոլի» առեւտրականները նախորդ երկուշաբթի եկել էին կառավարության դիմաց եւ իրենց անհամաձայնությունն էին հայտնում, Դավիթ անանյանը տեղեկացրեց, որ դրանից մի քանի օր առաջ նրանց հետ հանդիպել են ՊԵԿ փոխնախագահները, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ինքը երկուշաբթի կառավարություն պետք է ներկայացնի առեւտրականների խնդիրները, նաեւ ՊԵԿ-ի դիրքորոշումը, սակայն առեւտրականները որոշեցին հենց երկուշաբթի բողոքի ակցիա անել:

«Մեր առաջարկած տարբերակը օրենսդրությամբ գործելու հստակ մտադրություն ունի: Դրան հակառակ որեւէ այլ առաջարկ, որը կապված է նախորդ սակագների կիրառման առաջարկների կամ պահանջի հետ, միանշանակ մերժվելու է:  Եթե ուզում ենք ունենալ պատկեր, որ  մենք հարկային պարտավորությունները մի փոքր բարձրացնելով ավելի թափանցիկ դաշտ ենք ունենալու, ես պատրաստ եմ գնալու մինչեւ վերջ: Եթե մարդիկ ուզում են հարկեր թաքցնել եւ այդ մտադրությունն ուզում են կառավարության վզին փաթաթեն, ես այդպիսի մարդկանց հետ որեւէ ճանապարհ գնալու մտադրություն չունեմ: Ես հակահարված եմ տալու այն անձանց, որոնք ուզում են վերադարձնել հինը»,-հայտարարեց Դավիթ Անանյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ