07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն առաջ էր քաշել թեզ, որով ինքը իրավունք չունի խոսելու Արցախի անունից. Միջազգայնագետ

Սա քաղաքական գործիք է, որն ապագայում կարելի է պրագմատիկ կերպով օգտագործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ  Սուրեն Սարգսյանը՝ պատասխանելով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում «ոչ» չի ասել Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին այլ պատասխանել է «Դա այս պահին տեսականորեն հնարավոր:

«Չեմ բացառում, որ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի ձեռքում սա կլինի գործիքներից մեկը: Եթե համաձայն եք սրան, սրան, սրան, ես էլ վետոյի իրավունքն եմ վերցնում ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից: Սա քաղաքական գործիք է, որն ապագայում կարելի է պրագմատիկ կերպով օգտագործել»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջան-Հայաստան բանակցություններում հայկական կողմը համաձայնել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 907 բանաձևը հանել, որով արգելվում էր Ադրբեջանին օգնություն տրամադրել և դրա դիմաց Ադրբեջանը գնալու էր զիջումների:
«Ադրբեջանը եղել է ՀԱՊԿ անդամ: ՀԱՊԿ-ի կանոնադրությունը նայեք, տեսեք՝ անդամակցության վերականգնումն ու նոր անդամակցությունն իրավական տեսանկյունից առանձին գործընթա՞ց են, թե նույնականացված»,- նշեց Սուրեն Սարգսյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն առաջ էր քաշել թեզ, որով ինքը իրավունք չունի խոսելու Արցախի անունից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ