Արամ Սարգսյանը զուտ պաշտոնի համար՝ չի լինի
«Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպիսին կլինեն»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ապագայում կարող են հանդես գալ մեկ միասնական թիմով, միաժամանակ չբացառելով՝ առանձնանալու հնարավորությունը. «Չի բացառվում նաև, որ առանձին-առանձին գնան, այդ ամենը կախված է ուժերի գնահատականից, ուժերի հնարավորությունից: «Ելք» դաշինքը գոյություն ունի եւ գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը գործում է, իսկ նոր խորհրդարանում հանդես կգա՞նք նոր դաշինքով թե ոչ՝ կորոշի ժամանակը»:
Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ շատ քվե հավաքել կարողանա, ապա Արամ Սարգսյանը դեմ կլինի մաս կազմել մեծ ուժի՝ «Զուտ պաշտոնի համար դաշինք չենք կազմի ՔՊ-ի հետ»:
Ըստ Արամ Սարգսյանի, ՔՊ-ի հետ դաշինք չկազմելու դեպքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասնական կգնան արտահերթ խորհրդարանական ընտրություններին: