19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դավիթ Տոնոյանը մեզ՝ մայրերիս, ոտնահարել է. Բանակում սպանվածների մայրերը հավասարություն են պահանջում վարչապետից

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին բանակում զոհված զինվորների մայրերը։ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը  ցասում հայտնեց, որ բոլոր ժամանակների զոհերը մոռացության են մատնվել, և միայն խոսվում է ապրիլյան պատերազմի զոհերի մասին։

«Ինչո՞ւ են առանձնացնում զոհերին։ Հավասարության նշան ենք պահանջում բոլոր ժամանակների զոհերի միջև»,- ասաց նա։

Ըստ Գ.Արմենակյանի՝ չնայած վարչապետի հանձնարարությանը, պաշտպանության նախարարն իրենց չի ընդունել. «Դավիթ Տոնոյանը մեզ՝ մայրերիս, ոտնահարել է։ Եթե չեն ընդունում, հրաշք գործեք՝ տվեք մեր տղաներին, մենք ձեր դռներից գնանք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ