10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Դու ես իմ Տերը եւ Աստվածը, ո՜վ իմ փրկիչ եւ ապավեն

Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից եւ իմ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո եւ զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն եւ եղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան եւ օգտվեն:

Եւ ինչպես որ քո սքանչելագործությամբ ինձ մորս արգանդից հանեցիր, որ ժամանակավոր կերպով այս աշխարհում ապրեմ, նույնպես էլ վերջին օրը ինձ երկրի արգանդից հանիր, որ անմահական եւ հավիտենական կյանքով ապրեմ Քո արքայության մեջ, Քո լույսի շնորհքով, որովհետեւ դո՛ւ ես իմ Տերը եւ Աստվածը, ո՜վ իմ փրկիչ եւ ապավեն. Քո շնորհքի օգնության ապավինած եմ մնում այժմ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ