13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ վերանայեք. Շարմազանովը՝ կառավարությանը

«Փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ ոտքի վրա բերել ԱԺ եւ շտապ ընդունել, ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա ձեւ եւ բովանդակություն»,-ԱԺ-ում ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ շեշտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ շատ դեպքերում արդարացի, գործող իշխանությունը, երբ ընդդիմություն էր, քննադատում էր նախկին իշխանություններին այն բանի համար, որ նախագծերը խորհրդարան էին բերվում հապշտապ: Հիմա, Աժ փոխնախագահի խոսքով, կառավարություն –ԱԺ հարաբերություններում որեւէ բան չի փոխվել. «Խնդրում եւ պահանջում եմ այսուհետ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելով՝ առաջնորդվել ոչ թե քաղաքական շահով այլ օրենքին տալ համապատասխան բովանդակություն»:

Շարմազանովը հորդորեց հաշվի առնել հնչած մտահոգությունները, շեշտեց՝  չկա մի քաղաքական ուժ, որը դեմ է փոփոխությունների գաղափարին, բայց ինչպես պետք է դրանք իրագործվեն, Շարմազանովը նաեւ ասաց, որ համամիտ է Արամ Սարգսյանի հետ, որ վհուկների որս չպետք է լինի:

«Էդ մոլուցքից դուրս եկեք՝ մարդկանց բռնելու: Կա հանրային իրազեկման խնդիր, Տեսականորեն պոտենցիալ կաշառք տվողը, համարենք, հասկանում է, բա էս ժողովուրդը՝ տատիկ է, պապիկ է, խնդրում եմ, շատ լուրջ վերաբերվեք»,-շեշտեց ԱԺ փոխնախագահն ու շարունակեց.«Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ վերանայեք»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նախկինում իրականացված փոփոխություններին, նշեց, որ 2015 թվականին կաշառքը քրեականացվել է 2015 թվականին եւ չպետք է ԱԺ դահլիճում հայտարարել, որ վերջին  20-25 տարիներին ոչինչ  չի արվել :

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ  պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ հնչած մտքին ու նշեց.«Գործընկերներիցս մեկը հանցագործության մասին հաղորդում հնչեցրեց, ասաց՝ այստեղ կան մարդիկ, որոնք փող են բաժանել, խնդրում եմ անուններ նշեք: Սա եղել է հանցագործության մասին հաղորդում: Անկախ կուսակցական պատկանելությունից, մտածեք, նոր խոսեք՝ ձեր շեֆն էր ասում»,-շեշտեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ