28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Ունենանք այն շնորհքը, որ կոչվում է հանդուրժողականություն, ինչպես նաև լսելու ունակություն. Արմեն Սարգսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն նդրադառնալով քաղաքական դաշտը «սևերի» և «սպիտակների» բաժանման մասին հարցին՝ նկատեց,թե հայ ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել. «Մեր ազգային հաջողությունների գրավականը լինելու է այն, որ մեր երկիրը միասնական լինի բոլոր դեպքերում: Կարող ենք ունենալ ամենառադիկալ կարծիքներ, բայց պետք է հարգենք իրար, ունենանք […]

Ո՞վ կհաղթի ավագանու ընտրություններում. սոցհարցման արդյունքները

«GALLUP International association»-ը սեպտեմբերի 18-20 սոցհարցում է իրականացրել՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ: Լրագրողնեերի հետ հանդիպմանը  «GALLUP International association»-Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ իրենք չեն կանխատեսում ընտրության արդյունքները,  այլ խոսում են կանխատեսումների մասին։ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցտ արդյունքները ներկայացնելիս նախ նշեց, որ հետազոտության […]

Վազգեն Առաջինի ուղերձը 1991թ. սեպտեմբերին

Հայեր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացեք, եղեք մեկ կամք, եղեք մեկ ուրախություն, եղեք մեկ ցավ։ Եղեք մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ ժայռացած երդում և հավատացեք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ էջմիածնի օրհնության ներքո: 29 սեպտեմբեր, 1991թ. Վազգեն Ա

Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել ոչ իրենց, ոչ էլ ժողովրդի համար հստակեցնել

Ո՞ ւրէ ուղևորվում մարտնչած ժողովուրդը … Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել ոչ իրենց, և ոչ էլ ժողովրդի համար հստակեցնել, թե ուր է գնում մի քանի օր սովի ու անորոշ սպասումի մեջ անքուն ապրած ու պայքարած ժողովուրդը… Ահա այն, ինչ ունենք մինչև հիմա՝ 1. Առաջին ապրանքատեսակների թանկացում. 2. Բեմական համեմունքներով լցոնված ձերբակալություններ. 3. 0 լումայի օտարերկրյա […]

Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են. Լեւոն Մնացականյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են, նման բան չի եղել: Այս մասին այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում  նշեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Տարբեր տեղերում կարծիք է հնչում, թե իբր Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, նման բան չի եղել: Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված […]

Այո, ես անկախ եմ … Հանրապետության հրապարակի օրվա այցելուները (տեսանյութ/ֆոտո)

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետեւյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական […]

Արարատ Միրզոյանը ևս Հանրապետության հրապարակում է /տեսանյութ/

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում անցկացվում են Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է։  Հանրապետության հրապարակը մարդաշատ է: Այստեղ են նաև մի շարք պաշտոնատար անձինք: Հանրապետության հրապարակում […]

Անկախությունը՝ Լիլիթ Մակունցի աչքերով /տեսանյութ/

Հանրապետության հրապարակում տեղի են ունենում Անկախության տոնին նվիրված միջոցառումներ։ Տոնական միջոցառմանը ներկա է նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:  Լիլիթ Մակունցը Henaran.am-ի հետ զրույցում անկախության մասին իր պատկերացումները կիսելով ասաց. «Անկախությունն ինձ համար առաջին հերթին առնչվում է գիտակցության հետ և միևնույն ժամանակ զուգորդվում է նաև էմոցիաների և հույզերի հետ»:  Անդրադառնալով օրվա՝ «Դու անկախ ես» կարգախոսին՝ […]

Կոչում զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝  հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի