23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այո, ես անկախ եմ … Հանրապետության հրապարակի օրվա այցելուները (տեսանյութ/ֆոտո)

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետեւյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:

Հանրապետության հրապարակում տեղի են ունենում Անկախության տոնին նվիրված միջոցառումներ։ Մի շարք մարդիկ վաղ առավոտից եկել էին մասնակիցը լինելու այդ միջոցառմանը:

Առանձին սարքված ժամանցի և սննդի տաղավարներում ներկայացված էին Հայաստանի մի քանի մարզերից բերված բերքն ու բարիքը, արվեստի նմուշները: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ հրապարակում կազմակերպվել էր «Սելֆիի ժամ», որի ժամանակ մարդիկ նկարվում էին իրենց սիրած արվեստի գործիչների հետ: Դե իսկ մշակույթի նախարարն էլ ջերմ ժպտալով շրջում էր տաղավարներում՝ ուսումնասիրելով արվեստի գործերը:

Փողային նվագախմբերի, մանկական միջոցառումների, ավանդական երգ ու պարի կատարումները պարզապես թույլ չէին տալիս քաղաքացիներին ձանձրանալ: Հրապարակի կենտրոնում պատրաստված շքեղ բեմերը խոսում էին սպասվելիք ուրախ համերգի մասին:

Պետք է նկատել՝ Հանրապետության հրապարկում էին մարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման:

Դե իսկ ժամը 23:00-ին բոլորին սպավում է անկախության տոնին նվիրված շքեղ հրավառությունը:

Իսկ թե ի՞նչ է անկախությունը հայ ժողովրդի համար՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ