14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արարատ Միրզոյանը ևս Հանրապետության հրապարակում է /տեսանյութ/

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում անցկացվում են Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է։ 

Հանրապետության հրապարակը մարդաշատ է: Այստեղ են նաև մի շարք պաշտոնատար անձինք:

Հանրապետության հրապարակում ներկա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահ է ՝ մարդիկ լիաթոք են ուրախանում և տոնում անկախության օրը: 

«Մենք միշտ ենք կարևորել և արժևորել անկախությունը, բայց հատկապես հեղափոխությունից հետո մարդիկ կարծես ամբողջական են զգում ապագայի և սեփական ուժերի նկատմամբ հավատը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ