06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել ոչ իրենց, ոչ էլ ժողովրդի համար հստակեցնել

Ո՞ ւրէ ուղևորվում մարտնչած ժողովուրդը …

Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել ոչ իրենց, և ոչ էլ ժողովրդի համար հստակեցնել, թե ուր է գնում մի քանի օր սովի ու անորոշ սպասումի մեջ անքուն ապրած ու պայքարած ժողովուրդը…

Ահա այն, ինչ ունենք մինչև հիմա՝
1. Առաջին ապրանքատեսակների թանկացում.
2. Բեմական համեմունքներով լցոնված ձերբակալություններ.
3. 0 լումայի օտարերկրյա ֆինանսական ներդրումներ.
4. Արտահանման և ներմուծման նոր բարդություններ.
5. 0 առաջընթաց տարեցների և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ անձանց կենսամակարդակում.
6. 0 առաջընթաց աշխատավարձերի բարձրացման հարցում.
7. Առողջապահական պետական հաստատություններում անվճարունակ հիվանդներին և այցելուներին խայտառակ ապասարկում.
8. Ոչ մի առաջընթաց բարեխիղճ գործարարության խթանման ոլորտում.
9. Փոքր ու միջին բիզնեսի շահութաբերության աննախադեպ անկում.
10. Շարունակվող արտագաղթ.
11. Քաղաքական այլախոհության նկատմամբ թշնամանքի սերմանում.
12. Կարծիքի ազատությանը անբարո և խուլիգանական հակազդեցության խրախուսում.
13. Հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանում և, դրանով իսկ՝ քաղաքացիական համերաշխության մթնոլորտի խաթարում.
14. Կադրային անտնտեսվար քաղաքականություն ՝ «քայլիր, որ ծաղկես» սկզբունքով. 
15. Ազգային անվտանգության համար ծայրահեղ վտանգ ներկայացնող համասեռամոլների և Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը քարկոծող աղանդավորների ու նրանց ֆեյսբուքյան պաշտպանների աննախադեպ ոգևորություն…
Պարզվում ա՝ ահագին բան ունենք իշխանափոխության 4,5 ամիսների ընթացքում…
Հետո էլ հարցնում ենք՝ ինչ ունենք…

Ֆեյսբուքյն հանրագրում մտահոգություններով է կիսվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ