23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2018

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, սեպտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը […]

Ով է Սուրբ Հոգին. ինչ է ասում Աստվածաշունչը

Սուրբ Հոգին Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձն է։ Հոր և Որդու հետ միասին մասնակցում է աստվածային միակ բնությանը և նրանց հետ միասին գործում է փրկության պատմության մեջ։ Անձնավոր Սերն է, որով Հայրը սիրում է Որդուն և Որդին սիրում է Հորը, աստվածության սիրո զոդն է։ Որպես աստվածային Անձ հայտնվել է նաև Հին Կտակարանում, բայց Նրա վերաբերյալ վերջնական […]

Եթե երկու տարբեր սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, ապա երկու նույն սեռի համբույրից ծնվում է շատ վատ բան. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ մենք պետք է շարժվենք միայն կառավարության բերած օրենսդրական նախաձեռնություններով: «Մենք պետք է շատ ակտիվ օրենսդրական նախաձեռնություններ իրականացնենք»,- խորհրդարանում լրագրողներին ասաց  նա: «Ես մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եմ բերելու: Ամենաառաջին օրենսդրական նախաձեռնությունը երեխաների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններն են, որ օրենքով էդ պղծության և համասեռամոլության քարոզը պետք է արգելվի»,- […]

Մոսկվա, հետո՝ Փարիզ. Փաշինյանը կհանդիպի Պուտինի ու Մակրոնի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասաց նա: Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: […]

Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով: «Այո, Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով»,- հայտարարել է Հովհանիսյանը՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվեն ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները եւ գործող վարչապետը, այլ նաեւ իրավապահ մարմինների […]

Տենց լավ չի, մի երկու տուշոնկա էլ Զեյնալյանի նկուղում գցեք

Զեյնալյան Արտակը էս երկիրը պաշտպանելիս իր ոտքը կորցրել ա։ Փաշինյանի քարոզիչները Զեյնալյանին մեղադրում են ծառայողական մեքենան ոչ նպատակային շահագործելու մեջ, մի տեսակ մոռանալով, որ Փաշինյանի ծառայողական մեքենան ցուցարարների անվճար տաքսին էր դարձել ժամանակին։ Տենց լավ չի, մի երկու տուշոնկա էլ Զեյնալյանի նկուղում գցեք, մեծ առումով նա էլ ա Վազգեն Սարգսյանի հիմնադրած պետության ժառանգ։ Արթուր Դանիելյան

Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են ատելություն ու ապատեղեկատվություն. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն է այն վառ օրինակը՝ հասկանալու համար, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության: Նրանք մարդիկ են, ովքեր խոստանում են ամեն ինչ՝ բոլորին: Նրանք մարդիկ են, ովքեր հեշտությամբ հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների: Նրանք մարդիկ են, ովքեր կառավարում են զգացմունքներով, բայց ոչ՝ […]

Կհորդորեի պարոն Սանասարյանին իրեն ներկայացված նյութերի մեջ համոզվել, նոր հրապարակումներ անել. Վ. Հարությունյան

Օրերս պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե գողության դեպք են բացահայտել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում. գողացել էին մեծ արժողության տրանսֆորմատոր: Այս մասին նյութերն էլ վերահսկողական ծառայությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը: Ըստ մամուլում տարածված լուրերի ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միկմետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: […]

Մեր քրեակատարողական համակարգը չի ուղղում մարդուն. Փաստաբանը դեմ է քրեական պատժի խստացման

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ մի քանի ընտրություններ են անհրաժեշտ, որպեսզի  ընտրակեղծարարության դեմ պայքարը որևէ արդյունք տա և  իրավիճակը փոփոխվի:  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  նա նշեց, որ ՀՀ նոր իշխանությունները իրենց գերխնդիրն են համարում ազատ ընտրությունների անցկացումը և դա սկսել են քրեական օրենսգրքի փոփոխություններից. «Պատիժները խստանում են, հոդվածների ավելի դետալական փոփոխություններն են տեղի ունենում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի