06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեր քրեակատարողական համակարգը չի ուղղում մարդուն. Փաստաբանը դեմ է քրեական պատժի խստացման

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ մի քանի ընտրություններ են անհրաժեշտ, որպեսզի  ընտրակեղծարարության դեմ պայքարը որևէ արդյունք տա և  իրավիճակը փոփոխվի: 

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  նա նշեց, որ ՀՀ նոր իշխանությունները իրենց գերխնդիրն են համարում ազատ ընտրությունների անցկացումը և դա սկսել են քրեական օրենսգրքի փոփոխություններից. «Պատիժները խստանում են, հոդվածների ավելի դետալական փոփոխություններն են տեղի ունենում, որպեսզի արարքները իրարից հեշտ տարբերվեն»,-նշեց փաստաբանը:

Աթանեսյանն ընդգծեց՝ ինչպես ցանկացած փաստաբան, ինքը ևս քրեական պատժի խստացմանը վերաբերվում է վատ և դեմ է դրան. «Ես շատ լավ գիտեմ՝ մարդիկ որտեղ են հայտնվում և ինչ դժոխային պայմաններում են կրում այդ պատիժը: Կողմ չեմ երբ կիրառվում է ազատազրկում կամ արարքները միջիններից ծանր են որակվում: Մեր քրեակատարողական համակարգը չի ուղղում մարդուն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը ընդունել է ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ