25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կհորդորեի պարոն Սանասարյանին իրեն ներկայացված նյութերի մեջ համոզվել, նոր հրապարակումներ անել. Վ. Հարությունյան

Օրերս պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե գողության դեպք են բացահայտել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում. գողացել էին մեծ արժողության տրանսֆորմատոր: Այս մասին նյութերն էլ վերահսկողական ծառայությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը:

Ըստ մամուլում տարածված լուրերի ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միկմետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: Մինչդեռ, տրանսֆորմատորի իրական արժեքը մոտ 400 մլն դրամ է եղել: Այնուհետև «Միկմետալ» ընկերությունը, որը տրանսֆորմատորը գնել է որպես մետաղաջարդոն, հետագայում այն օգտագործել է արդեն որպես սարք: 

Henaran.am-ի հետ զրույցում «Միկմետալ» ՓԲԸ տնօրեն Վահան Հարությունյանը հերքեց լուրը: «Ես կհորդորեի պարոն Սանասարյանին իրեն ներկայացված նյութերի մեջ համոզվել, նոր նման հրապարակումներ անել: «Միկմետալ» ընկերությունը երբևիցե ԲԵՑ-ից տրանսֆորմատոր չի գնել, ուստի  ո՛չ վերահսկողության ծառայությունը և ո՛չ էլ ոստիկանությունը  չէին կարող հայտնաբերել այդ տրանսֆորմատորը «Միկմետալում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ