06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են ատելություն ու ապատեղեկատվություն. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն է այն վառ օրինակը՝ հասկանալու համար, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության:

Նրանք մարդիկ են, ովքեր խոստանում են ամեն ինչ՝ բոլորին:

Նրանք մարդիկ են, ովքեր հեշտությամբ հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների:

Նրանք մարդիկ են, ովքեր կառավարում են զգացմունքներով, բայց ոչ՝ գիտելիքով:

Նրանք մարդիկ են, ովքեր զիլ ելույթներ են ունենում, բայց ոչ՝ զիլ արդյունքներ:

Նրանք մարդիկ են, ովքեր երազում եմ բացարձակ իշխանության մասին՝ բացարձակ հոգ չտանելով հետո:

Նրանք մարդիկ են, ովքեր շփոթում են հակակոռուպցիոն ռազմավարությունն վհուկների որսի հետ:

Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են անհանդուրժողականություն, ատելություն ու ապատեղեկատվություն:

Մինչև որ պոպուլիստները իշխանությունը կվերցնեն, դուք կհամարեք նրանց «les enfants terribles/ չար երեխաներ». Բայց երբ նրանք արդեն կլինեն վերևում, նրանք կդառնան պարզապես՝ «չարը»:

Եվրոպան չի աջակցում և ոչ մի հեղափոխություն:
Եվրոպան բարեփոխումների աջակիցն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ