17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով:

«Այո, Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով»,- հայտարարել է Հովհանիսյանը՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվեն ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները եւ գործող վարչապետը, այլ նաեւ իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր դաշտային գործի առաքելության մեջ էին՝ ԱԱԾ-ից, ոստիկանությունից:

«Այսինքն՝ ով ունի վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես դուրս գա առանց հատվածականության, պետք է հարցաքննվի։ Այդ օրենքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նա կալանավորվեց առաջին ատյանի դատարանի վճռով, սակայն Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով։

Նույն հոդվածով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ