03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Թեյն ու կաթն անհամատեղելի են

Թեյն ու կաթն օգտակար են և առողջարար միայն այն դեպքում, եթե նրանք առանձին օգտագործվեն: Թեյի մեջ այնպիսի նյութեր կան, որոնք օգնում են նվազեցնել աղիներում ճարպի կուտակումը, ինչպես նաև նվազեցնում են խոլեստերինի պարունակությունը արյան մեջ: Սակայն սպիտակուցները, որոնք կան կովի կաթի մեջ, չեզոքացնում են թեյի մեջ պարունակվող այդ նյութերը,- զգուշացնում են թեյի ուսումնասիրության հնդկական միության անդամները: […]

Երկար քնեք` կյանքը երկարի

Ավստրիացի գիտնականները պարզել են, որ երկար ձմեռային քունը կաթնասունների համար ժամանակի զուր վատնում չէ: Քնի մեջ թաքնված է երկարակեցության և առողջության գաղտնիքը: Վիեննայի անասնաբուժական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն կենդանիները, որոնք 15%-ով ավելի շատ են քնում, քան մյուս կենդանիները, ապրելու ժամանակն ավելի մեծ է լինում:  Հետազոտող խմբի ղեկավար Կլաուդիա Բիբերը գրում է. «Մինչև ներկա […]

Խնձորի հյութը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը

Վերջերս գիտնականները պարզել են, որ խնձորի հյութը օգնում է Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց հանգստացնել նյարդերն ու լավացնել տրամադրությունը: Այս եզրակացության գիտնականները եկել են մեկ ամսվա ընթացքում կատարած հետազոտույթունների արդյունքում: Կամավորականները, որոնք համաձայնվել էին մասնակցել փորձին, ամեն օր երկու բաժակ խնձորի հյութ են խմել: Արդյունքում բոլորի մոտ վիճակը լավացել է, մասնավորապես, դիտվում էր հոգեկան վիճակի կայունության […]

Փաշինյանի մահկանացու լինելը կարող է հիասթափեցնել մարդկանց, բայց նրանք պետք է դրան սովորեն

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզում ունեցած հանդիպումներին՝  գրում է.  «Ժողովուրդը Սյունիքում վարչապետին իր կենցաղային խնդիրների մասին հայտնում է՝ օգտագործելով «ազատ խոսափողի» հնարավորությունը։ Երբեմն այդ խնդրանքներն աբսուրդի աստիճանի անհեթեթ են հնչում, բայց ժողովրդի հեչ պետքն էլ չէ. չէ՞որ նրանց մոտ ոչ թե […]

Այս որոշման համար կան խորը պատճառներ. Կապանի քաղաքապետը պարզաբանում է

Ինչպես արդեն հայտնել ենք Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը  հրաժարական է տվել։ Սա պայմանավորված է երեկ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի  հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպով, երբ հավաքվածները չթողեցին նրան ելույթ ունենալ։  Քիչ առաջ, իր ֆեյսբուքյան էջի միջոցով  Աշոտ Հայրապետյանը  նշել է հրաժարականի պատճառները: «Հարգելի՛ կապանցիներ Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի […]

Անհետ կորած երիտասարդը ինքնասապն է եղել

Հուլիսի 3-ին հաղորդվել էր 1994 թ. ծնված Արսեն Երանոսյանի անհետ կորելու մասին: Հուլիսի 4-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից մարդ է նետվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը Արսեն Երանոսյանն է, ով հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության […]

Վերջին բացահայտումների արդյունքում բյուջետային մուտքերը բարձր տեմպով աճում են

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում հասցրել է բյուջետային մուտքերի բարձր աճ գրանցել։ Ընդ որում, աճը գրանցվել է ոչ այնքան հարկերի հավաքագրման, որքան ձեռնարկված հակակոռուպցիոն գործողությունների հաշվին։ Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տարածած հաղորդագրությունում։ «Այժմ դիտարկենք մայիսի 8-ից մինչ օրս բացահայտված չարաշահումներն ու յուրացումները եւ գնահատենք դրանց ազդեցությունը պետական բյուջեի […]

Կապանի քաղաքապետի օրակարգում հրաժարական տալու հարցը չկար, բայց…

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել։  Սա պայմանավորված է երեկ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի  հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպով, երբ հավաքվածները չթողեցին նրան ելույթ ունենալ։ Բնակիչներից մեկը հարց ուղղեց Աշոտ Հայրապետյանին, սակայն երբ նա փորձեց պատասխանել՝ սուլեցին: «Դուք հանցագործ եք, ՀՀԿ-ի դրածոն եք, ձեր ռեժիմն անցյալում է»,- գոռում էր հարց տվողը: Ի վերջո խոսափողը Կապանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի