13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս որոշման համար կան խորը պատճառներ. Կապանի քաղաքապետը պարզաբանում է

Ինչպես արդեն հայտնել ենք Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը  հրաժարական է տվել։

Սա պայմանավորված է երեկ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի  հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպով, երբ հավաքվածները չթողեցին նրան ելույթ ունենալ։ 

Քիչ առաջ, իր ֆեյսբուքյան էջի միջոցով  Աշոտ Հայրապետյանը  նշել է հրաժարականի պատճառները:

«Հարգելի՛ կապանցիներ

Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից:
Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ…
Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին», – գրել է Հայրապետյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ