Փոթորիկ մեկ բաժակ ջրում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 214-րդ հոդվածի հատկանիշներով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, իսկ Արա Վարդանյանը կասկածյալ է: Քրեական գործի, […]