Կա որոշակի քաղաքական և ռազմաքաղաքական լարվածություն և սրանով ամեն ինչ ասված է
Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 2-օրյա աշխատանքային այց կատարած վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արենի գյուղից հեռանալիս պատասխանել է լրագրողների հարցերին:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին և վերջին օրերի լարվածությանը վարչապետը ասել է. «Կա որոշակի քաղաքական և ռազմաքաղաքական լարվածություն և սրանով ամեն ինչ ասված է: Ես ուզում եմ, որ այս իրավիճակը մենք ո՛չ գերագնահատնեք, ո՛չ թերագնահատենք»:
Հնարավոր պատերազմական դրության մասին խոսելիս, Փաշինյանն ասաց, որ ՀՀ բոլոր իշխանություններն էլ արձանագրել են, որ մենք խաղաղության պայմանագիր չունենք. « Մենք ունենք ընդամնեը զինադադար, հրադադար և ունենք հրադադարի անընդհատ խախտման դեպքեր: Սա կոնկրետ իրավիճակ է, որին մենք պետք է վերաբերվենք ո՛չ ավել, ո՛չ պակաս»,-ընդգծեց նա: