16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ասա, որ Ելքն էլ է առաջարկել. Նաիրա Զոհրաբյանը անընդհատ հիշեցնում էր

ԸՕ փոփոխությունների հարցով խորհրդարանական հատուկ հանձնաժողովն այսօր քննարկել ԱԺ Ծառուկյան դաշինքի առաջարկները:

 Դրանք հիմնականում համընկնում էին ԱԺ Ելք խմբակցության առաջարկներին, որոնք արդեն քննարկվել են հանձնաժողովում: Մասնավորապես, Ծառուկյան դաշինքն էլ առաջարկում է  Հանրային հեռուստառադիոընկերության միջոցով կազմակերպել քաղաքական բանավեճեր, քարոզչական պայմաններ ապահովել զորամասերում:

Դաշինքի առաջարկները ներկայացնում էր պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Յուրաքանչյուր առաջարկից հետո Նաիրա Զոհրաբյանը չէր մոռանում գործընկերոջը հիշեցնել, որ նա շեշտի՝ առաջարկները համընկնում են Ելք-ի առաջարկներին:

«Ասա, որ Ելքն էլ է առաջարկել», -մի քանի անգամ գործընկերոջը հուշեց Նաիրա Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ