24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Չորս բան, որ հաճելի է Աստծուն

Ո՜վ Գթած Հայր, ձեռքովդ ստեղծվածներիս սիրո՛վ նայիր և  հրեշտակների բանակները պահապան կարգիր մեզ` տկարներիս վրա: 

Փրկի՛ր մեզ փորձանքներից, խավարի մեջ շրջող դևերից, որպեսզի  օր ու գիշեր անդադար փառք տանք Քեզ:
Դու` անեղ և անսկիզբ, էության անպատմելի ծնունդ, Որդի և Բան, որ  ցերեկը ստեղծեցիր գործի համար, և գիշերը քնելու, հանգստանալու համար, երբ մարմնի աչքերով ննջենք, արթուն մնանք հոգիով, որպեսզի օր ու գիշեր անդադար փառք տանք Քեզ:

(Այս շարականը ծանոթ է ձեզ խաղաղական ժամերգությունից` Նայեաց սիրով)

Այսօր երեկոյան մեր դասը թող լինի սուրբ Հայրերի չորս պատգամները, որոնց պահելու դեպքում հաճելի կլինենք Աստծուն և մեր կյանքը խաղաղ կլինի:
1. Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առջև:
2. Ինչ որ գործես, Սո՛ւրբ Գրքի վկայությամբ ձեռնարկիր:
3. Երբ տկարանաս ու փորձությունները վրա գան, գոհությա՛մբ ընդունիր:
4. Գործդ սրբությամբ կատարիր Տիրո՛ջ առջև, ոչ թե մարդահաճությամբ:

Շնորհակա՜լ ենք Աստծուն սրտի կատարյալ մաքրությամբ և զղջումով,  նաև այսօրվա հնարավորության համար:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ