05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Նախիջևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Գյուննութ բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 3 զինծառայող, վիրավորվել են 11-ը: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել էր Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Նախիջևանի Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային […]

Ինչպե՞ս է անցել շաբաթը շփման գոտում. ՊԲ-ն ամփոփում է

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական […]

Վարչապետն է բանակցողը. Արմեն Սարգսյան

«Ռեգիոնի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»,- «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը ընդգծել է, որ Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն. «Պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա […]

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է

Դժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով ս.թ. հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Ներկայացվածն օրիգինալ Գեղարդը չէ. Կորյուն աբեղան կասկածում է

Էջմիածնում ցուցադրված Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վստահաբար այն մասունքը, այն սրբությունը չէ, ինչ պետք է տեսնենք: Լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը: Ավելին՝ վերջինս նշեց, որ «օրիգինալ Գեղարդը չի հանվել բացի Մյուռոնօրհներքի արարողությանը ներկայացվելուց»: «Մի քանի գեղարդեր կան, և այդ շարքում օրիգինալ Գեղարդը հայտնի չէր: Այն գտնվել է 2003-2004թթ.-ին: Այդ տարիներին գտնվեց Մայր Աթոռի […]

Նիկոլ Փաշինյանի որոշումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Միրզոյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Արմեն Միրզոյանին ազատել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ամուլսարի մասին

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը բավականին ցավոտ է մեր երկրի համար: Ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի 3-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ: «Ամենամեծ արժեքը ջուրն է եւ բնապահպանության դրոշակը պետք է լինի ջրապահպանությունը: Մենք վատ ենք կառավարում մեր ջուրը եւ վատնում ենք: Ամուլսարի մասին խոսելով՝ խոսում ենք ջրի մասին: Եթե […]

Հայ հոգևորականը միշտ լինելու է հայ զինվորի կողքին՝ առաջնագծում

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին այնտեղ դիմավորել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը և […]

Եղանակային տատանումներ

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, 7-8-ին երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին կնվազի 2-3 աստիճանով, 9-10-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանում՝ հուլիսի 7-8-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի