28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ներկայացվածն օրիգինալ Գեղարդը չէ. Կորյուն աբեղան կասկածում է

Էջմիածնում ցուցադրված Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վստահաբար այն մասունքը, այն սրբությունը չէ, ինչ պետք է տեսնենք: Լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Ավելին՝ վերջինս նշեց, որ «օրիգինալ Գեղարդը չի հանվել բացի Մյուռոնօրհներքի արարողությանը ներկայացվելուց»:

«Մի քանի գեղարդեր կան, և այդ շարքում օրիգինալ Գեղարդը հայտնի չէր: Այն գտնվել է 2003-2004թթ.-ին: Այդ տարիներին գտնվեց Մայր Աթոռի պահոցում, փոշիների մեջ էր, անտեսված էր մնացել: Նախորդ հայրապետներն ունեցել են մտահոգություն, որ Հայաստանը կարող է հարձակումների դառնալ, և Գեղարդը կարող են խլել: Պատրաստվել են ևս մի քանի Գեղարդեր, կնիքներն են արել, բայց այս Գեղարդը իրական կնիքը չէ: Ես ուշադիր նայել եմ՝ այն չէ, երկու զմուռսից կնիքներ են, որ կարող  էին 5-10 րոպե առաջ դնել: Արել են՝ երևի ճշմարիտ Գեղարդը թաքցնելու համար»,- շեշտեց աբեղա Առաքելյանը:

Նա ասաց, որ օրիգինալ, իսկական Գեղարդը գտնվում է Մայր տաճարի չհրկիզվող պահոցում, որտեղ է Գրիգոր Լուսավորչի աջը և այլ սուրբ մասունքներ:

«Բազմաթիվ մասունքներ կարող են նվիրվել, փոխանակվել, բայց Գեղարդը այնպիսի սրբություն է, որ չի կարելի օտարել, դա մի ամբողջություն է, ամեն մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել օտարել, դա սրբապղծություն է»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ հանկարծ հիմա բացահայտվեց այս պատմությունը, արդյո՞ք սա կապ ունի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ, Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ արագացնել պետք չէ, այն ինչ պետք էր՝ կատարվեց: Եթե մի փոքր նշույլ անգամ ամոթ ունենար պետք է հրաժարական տար ու գնար»:

Հիշեցնենք, որ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: 

Ս. Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ Երեկոյան ժամերգության ավարտը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարները ներխուժել էին Դիվանատուն և պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:

Ցուցարարները պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել. «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ