26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Խնձորի հյութը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը

Վերջերս գիտնականները պարզել են, որ խնձորի հյութը օգնում է Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց հանգստացնել նյարդերն ու լավացնել տրամադրությունը: Այս եզրակացության գիտնականները եկել են մեկ ամսվա ընթացքում կատարած հետազոտույթունների արդյունքում:

Կամավորականները, որոնք համաձայնվել էին մասնակցել փորձին, ամեն օր երկու բաժակ խնձորի հյութ են խմել: Արդյունքում բոլորի մոտ վիճակը լավացել է, մասնավորապես, դիտվում էր հոգեկան վիճակի կայունության դրական տենդենց, նվազել է անհանգստության և տագնապի մակարդակը:
Բժիշկները պնդում են, որ խնձորի հյութի նման ազդեցությունը խոսում է նրա մեծ օգտակարության մասին:

Իրենց խոսքով` այդ ըմպելիքի ազդեցությունը հիվանդության վարվեցողական եվ հոգեբանական ախտանիշների վրա համեստ է: Սակայն միևնույն ժամանակ բժիշկները նշում են, որ հիվանդությունը կանխելու և նրա զարգացմանը խոչընդոտելու համար ցանկալի է խմել խնձորի, մրգային և բանջարեղենային հյութեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ