08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Նախարարը՝ Գագիկ Ծառուկյանի մոտ իր համար բարեխոսելու մասին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լուրերին, որ էներգետիկայի նախարարն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ, քանի որ համակուրսեցիներ են. «Այո՛, ես էներգետիկայի նախարարի հետ համակուրսեցի եմ, չեմ հերքում, բայց ես նախորդ տարվա հոկտեմբերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, և թիմային որոշմամբ եմ նշանակվել նախարար»։ Նորանշանակ նախարարան ասաց […]

Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը: «Ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված , որոնք մարդիկ չեն վճարել , ենթադրվում է, դրա հնարավորությունը չունենալու պատճառով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ պետք է մեխանիզմներ մտածել այդ պարտքերը ներելու մասին: «Պետք է մտածել արագաչափերի, տեսախցիկներկ գործունեության հետագա արդյունավետության […]

Կանխարգելումը բոլոր դեպքերում ավելի էժան է նստում, քան վնասների հաղթահարումը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի և վնասների չափերով: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին, և տուժել են Արմավիրի, Արագածոտնի, և Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, և վնասի չափը քսանից մինչև ութսուն տոկոս է կազմել, […]

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ հավաքների ժամանակ հանցագործությունների դեպքերին

Ապրիլի 13-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններով ստացվել է 32 հաղորդում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Բոլոր հաղորդումները գրանցվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, ստուգվել կամ գտնվել են ստուգման փուլում»,-ասաց նա: Վալերի Օսիպյանը նշեց, որ հաղորդումները պայմանականորեն կարելի է […]

«Սասնա ծռերին» ուղեկցող գումարտակը շրջափակման մեջ է. դատավոր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվող Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց՝ մեկ շաբաթով: Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալները չեն տեղափոխվել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակ չի եղել: Չնայած, «Սասնա ծռեր»-ի պաշտպանները պահանջեցին նիստը ընդմիջել կարճ ժամանակով, մինչև հնարավոր լինի «Սասնա ծռեր»-ին դատարան […]

Ով է ՊԵԿ նոր նախագահը

Կառավարության այսօրվա մայիսի 17-ի նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն: ՊԵԿ նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Իր խոսքում Վարդան Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման 1,5 տարիների աշխատանքի արդյունքում այս տարվա 4 ամիսներին հավաքագրված գումարը 14 մլրդով գերազանցում է […]

Երկիրը կհասցնեն քաոսային վիճակի, որտեղ բոլորը կռվելու են բոլորի դեմ

Մի դեպքում հաջողվեց իշխանափոխություն, ունենք նոր կառավարություն: Հիմա էլ ճանապարհներ փակելու, ավտոերթերի ու այլ ակցիաների միջոցով իրենց բողոքն են հայտնում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետ որևէ կապ չունեցող խմբեր՝ Երևանի քաղաքապետարանի, քաղբանտարկյալների, «Սասնա ծռերի» թեմաներով: Կրկին հռետորական հարց եմ ուղղում․ եթե եղավ փաստացի հեղափոխություն, և եթե հանրությունը հիմնականում վստահում է նոր կառվարությանն ու վարչապետին, ինչո՞ւ չեն […]

Ներիր, բայց շատ բաներ չեմ հասկանում. բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին

Ողջույն, Ժիրայր Ենթադրում եմ՝ ինչ զգացողություններ կարող ես ունենալ այս օրերին: Իսկ մենք՝ դրսիններս, մի կողմից ապրում ենք ՀՀԿ իշխանության տապալման ուրախությունը, մյուս կողմից՝ շատ լավ գիտակցում ենք, որ այդ ուրախությունը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ այդ իշխանության վերջին մետաստազը չի ոչնչացվել: Եվ հենց երկրորդի պատճառով է, որ դու, քո զինակից մյուս ընկերները և […]

Սա ամենավտանգավոր իրավիճակն է. Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես` ցույցերին. Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի