09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը. Օրինաց երկիր

Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երևան եկած հանգամանքների առկայություն և նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերի» ազատ արձակելու խնդիրը լուծելու համար: Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը, առավել ևս` միայն քաղաքական պատճառներով դատապարտվածները: Կոչ ենք անում մեր լավագույն մտավորականներից մեկին` Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը: Օրենքի և արդարության հաղթանակը […]

Վլադիմիր Կազիմիրովը հանդիպում է խնդրել Տեր-Պետրոսյանից

Մայիսի 16-ին Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:   ՀԱԿ գրասենյակ

Դեղերը դեղատոմսերով հատկացնելը հավանաբար կհետաձգվի. նախարար

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեղերի դեղատոմսերով տրամադրելու հարցը քնարկվում է: «Երկու նուանս է մնացել, որ ճշտեն մասնագիտական շրջանակների հետ, եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա, հավանաբար հուլիսի մեկից և աշնանից մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի մեկ տարով, անկեղծ ասաց անտիբիոտիկների, հակաբիոտիկների մասով […]

Ո՞ր դեպքում Փաշինյանը կրկին կհանդիպի Սերժ Սարգսյանին

«Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, մենք տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել, տնտեսության մեջ լավատեսական սպասումներ են և պիտի կարողանանք այդ սպասումներն արդարացնել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե ինչ տնտեսություն է ժառանգություն ստացել նախորդ Կառավարությունից, Փաշինյանը պատասխանեց. «Ժառանգության մասին գիտեք` մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության […]

Եթե դա բախտ բերել է, ձեզ էլ եմ մաղթում այդ բախտից. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Բնապահպանության նախկին ու ներկայիս Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասում է, որ եթե այս պաշտոնը ստանձնելը նշանակում է բախտ բերել, լրագրողներին էլ է նման բախտից մաղթում, իսկ այդ որոշումը քաղաքական ուժն է կայացրել:

Փոխվարչապետերը կրճատում են ծառայողական մեքենաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատմանը: «Պետք է հասկանանք, թե ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է պետք: Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ խնդրի լուծման համար, օրինակ`  մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ»,-ասաց նա: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հանրությանն էլ է հուզում այդ հարցը՝ նշելով, որ պետական ապարատում […]

Արսեն Թորոսյանը՝ «չմո» երկիր արտահայտության մասին (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո լրագրողները Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին՝ հաճելի՞ է լինել «չմո» երկրի նախարար: «Չմո երկրում չենք ապրում»,- ասաց նա: Հաջորդ հարցին՝ Հայաստանն այլեւս «չմո» չէ՞, նախարարը պատասխանեց. «Հայաստանը նոր երկիր է: Ես արդեն պարզաբանել եմ, որ դա կոնտեքստից դուրս կտրված հայտարարություն է եղել»,- ասաց նա: Նշենք, որ Արսեն Թորոսյանի նախարար նշանակվելուց հետո ֆեյսբուք […]

Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում. Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ ակցիաներից

Երևանում և մարզերում երեկվանից մեկնարկած մի շարք բողոքի ակցիաներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաբոտաժի տարրեր չի տեսնում: Այս մասին նա նշեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում. «Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում, և սաբոտաժ չի կարող լինել»: Իսկ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ […]

Դավադրությո՞ւն /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվող Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը այսօր՝ մայիսի 17-ին  հետաձգվեց՝ մեկ շաբաթով: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել էր, որ ուղեկցող գումարտակը հայտնվել է շրջափակման մեջ և ամբաստանյալները չեն կարող դատարան բերվել: Արդեն դատարանի բակում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի